«Հրապարակ». Վերջին ընտրություններին Մհեր Սեդրակյանը տակից խաղեր է տվել ՀՀԿ-ի դեմ
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրություններում ՀՀԿ-ի դեմ տակից խաղեր են տվել նաեւ սեփական կուսակիցները։ Արագածոտնի Կարբի գյուղում անկուսակցական Դավիթ Հարությունյանին, պարզվում է, աջակցել է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը։ Այստեղ ՀՀԿ-ն առաջադրել էր գործող գյուղապետ Կարո Բաղդասարյանին։
Որոշ տեղեկություններով, Թոխմախի Մհերն իր «մատյան գունդն» է գործուղել Կարբի՝ բիզնեսմեն Հարությունյանին աջակցելու, սակայն դա չի օգնել՝ Բաղդասարյանը մոտ կրկնակի ձայներով հաղթել է՝ 1669 քվե։
Դ. Հարությունյանը երեկ չցանկացավ խոսել, հորդորեց դիմել իր շտաբի պետին, հերքեց անգամ իր եւ Սեդրակյանի կապը, ասաց, որ չի ճանաչում նրան. «Դե, լսել եմ անուն-ազգանունը, բայց չեմ ճանաչում, մոտիկ չեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



