Ողբերգական դեպք Արմավիրում. Ջրատարի մեջ կնոջ դի է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Արմավիրի մարզում՝ Սեւջուր-Ախթամար ջրատարի մեջ սեպտեմբերի 19-ի գիշերը երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել։NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ կինը 38-ամյա Նարինեն է, որի սպանության կասկածանքով գիշերը ձերբակալվել է ամուսինը։
Դեպքի վերաբերյալ մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Նախնական տեղեկություններով՝ Նարինեն եւ ամուսինը վիճել են Ակնալիճ-Զարթոնք ճանապարհահատվածում, որի ընթացքում ամուսինը դաժան ծեծի է ենթարկել կնոջը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահը վրա է հասել դաժան ծեծի հետեւանքով։ Նարինեի մարմինը ջրատարի մեջ ընկած է եղել կիսով չափ։
Ոստիկանության լրատվական ծառայությունից դեպքի վերաբերյալ մեզ հայտնեցին, որ սպանության մեջ կասկածվող ամուսինը ձերբակալվել է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



