Իրանը և Հայաստանը կբանակցեն իրանական գազի մատակարարման ծավալներն ավելացնելու շուրջ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻրանի Իսլամական Հանրապետությունն աշխատում է Հայաստանին մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու ուղղությամբ:
«Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» թեմայով տնտեսական համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասացՀայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:«Առաջիկայում նախատեսվում է Իրանի նավթի նախարարի այցը Հայաստան, և երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները այդ հարցի շուրջ կբանակցեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց դեսպանը:
Նա հավելեց, որ Իրանը կփորձի իրականացնել այն, ինչ բարենպաստ կլինի Հայաստանի համար՝ հավելելով, որ իրենք այդ ուղղությամբ լուրջ աշխատում են:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



