Ողբերգական վթար Արագածոտնի մարզում. վարորդի 15-ամյա դուստրը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Արագածոտնի մարզում երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ուշ երեկոյան ողբերգական վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով 15-ամյա աղջնակ է մահացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ժամը 23:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 39-ամյա Զաքար Սահակյանը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին եւ դուրս եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի: Վթարի հետեւանքով վարորդի 15-ամյա դուստրը տեղում մահացել է, իսկ հայրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



