Ստեփանակերտում հանրապետական բժշկական կենտրոնին կից պուրակ է բացվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոնի հարակից պուրակի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխաոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը բժշկական համալիրի բարեկարգումը համարել է նրա արդյունավետ գործունեության կարեւոր բաղադրամաս:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել արարողությանը ներկա ազգային բարերար Սամվել Կարապետյանին ծրագրի իրականացման համար՝ բարձր գնահատելով նրա մշտական աջակցությունն Արցախին:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



