Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սոնան պարզաբանել է ավտովթարի ենթարկվելու մասին լուրերը և ոչ միայն

ՖՈՏՈ

Tert.am Life-ը գրում է.

Հոկտեմբերի 1-ին երգչուհի Սոնան Երևանյան ակումբներից մեկում պատրաստվում է իր երկրպագուներին ուրախացնել մենահամերգով։

Մինչ այդ Tert.am Life-ը հանդիպել է երգչուհու հետ և զրուցել  ինչպես համերգային ծրագրի ու առաջիկա ծրագրերի, այնպես էլ իր անվան շուրջ պտտվող ասեկոսեների մասին։

-Սոնա, մամուլում տարածվել էր, որ Դուք ավտովթարի եք ենթարկվել և առողջական շատ վատ վիճակում եք գտնվում։

-Առաջին դեպքը չէ, որ նման լուրեր են տարածվում։ Արդեն սովորական է  դարձել։ Տարիներ առաջ, եթե կհիշեք կրկին Սոնային ճանապարհել էին այն աշխարհ։ Բոլորս էլ գնացող ենք, ոչ ոք անմահ չի։ Ամեն դեպքում, երբ լսեցի ինձ չզարմացրեց այդ լուրը։ Հիշում եմ նաև, որ տարիներ առաջ ծաղկեպսակներ էին տարել Sharm ընկերության մուտքի մոտ։ Երբ դուրս էին եկել ու հարցրել, թե ինչ են անում՝ պատասխանել են, որ եկել ենք ցավակցենք։ Ուզում եմ հայտնել, որ ես ողջ եմ, փառք Աստծո աշխատում ենք, գործում ենք և ամեն ինչ նորմալ է։ Միակ մինուսն այն է, երբ ծնողներս դա կարդում են՝ շոկ են ստանում։ Մի անգամ բարեկամներս Չարենցավանից զանգել էին ու ցավակցում էին։ Ես նման լուրերին ուշադրություն չեմ դարձնում։ Ինչպես ասել է Ալլա Պուգաչովան՝ «Գլխավորն այն է, որ խոսում են, գրում են, եթե չեն խոսում նշանակում է, որ դու հետաքրքիր չես։ Կարևոր չէ, թե ինչ են գրում»։

-Երբվանի՞ց եք մեքենա սկսել վարել։

-18 տարեկանից վարել եմ մեքենա և այսքան ժամանակ վթարի չեմ ենթարկվել։

-Երևանում պատրաստվում եք մենահամերգ տալ։ Այս անգամ ի՞նչ ծրագրով եք ներկայանալու։

-Հոկտեմբերի 1-ին կայանալիք համերգին հնչելու են ինչպես հին, այնպես էլ նոր երգեր։ Բայց ինչպես միշտ համերգներին ինչ-որ անակնկալ պատրաստում եմ հանդիաստեսիս համար և այս անգամ բացառություն չէ։ Իսկ ինչ վերաբերում հին երգերին, ասեմ՝ երբ կատարում ես երգը կենդանի նվագակցությամբ, կենդանի ձայնով ամեն անգամ նորովի ես մատուցում և չի հոգնեցնում հանդիսատեսին։ Կամ հին և սիրված կատարումները, այլ ժանրով ներկայացնելիս, դառնում է արդիական։

-Ի՞նչ արձագանքներ եք ստանում, երբ հին կատարումներն այլ ժանրով եք ներկայացնում։

-Երբ ամեն անգամ նորովի եմ երգում շատերն ասում են՝ «Սոն, ես ինչ արեցիր, այնպես ես երգում, որ մենք էլ ենք ընկնում քո շախի տակ»։ Իմ նպատակն է մարդկանց ոգեշնչել և էներգիա փոխանցել, որպեսզի այդ նույն էներգիան էլ ես ստանամ, քանի որ հնարավոր չէ տալ և չստանալ։

-Ուրիշ արտիստների տեսնելո՞ւ ենք բեմում հոկտեմբերի 1-ին։

-Շատ եմ կարոտել «Հայաստանի ձայնը» նախագծի իմ Ռաիսային և Մաշային։ Ռաիսան ասել է, որ հնարավոր է գա և մասնակցի մենահամերգին։ Բայց դեռ պարզ չէ։ Շատ ուրախ կլինեմ, որ բեմում ինձ հետ լինեն Մաշան ու Ռաիսան։

-Սոնա, պատմեք Ձեր և Manolo Gipsy Gitanes խմբի համագործակցության մասին։

-Երբ մի բան շատ ես ուզում ու մտածում ես այդ մասին կատարվում է։ Երբ «Բամբոլեո» երգը ջազային տարբերակով նրանց ուղարկեցի նրանք ինձ արձագանքեցին և միասին սկսեցինք աշխատել։ Դա ինձ համար մեծ երազանք էր, որ նրանց հետ զուգերգով ներկայանամ։ Մանոլոն լավագույն ֆլամենկո կիթառիստներից է։ Նրանից շատ բան եմ սովորել։ Ցանկացած երկրի արտիստների հետ համագործակցության արդյունքում հնարավոր չէ իրենցից բան չսովորես։ Կապ չունի երգիչ է, թե երաժիշտ։ Ինչքան էլ ապրեմ, շնչեմ միշտ նոր բան եմ սովորելու, քանի որ սովորելու տեղ միշտ կա։

-Առաջիկայում ի՞նչ եք պատրաստվում Ձեր երկրպագուներին ներկայացնել։

-Էներգիայով զգում եմ, որ ակումբային երգ եմ ուզում թողարկել։ Եղել է երկար ժամանակ նոր երգ չեմ ներկայացրել, դրա պատճառն այն է, որ ասելիք չեմ ունեցել, իսկ հիմա զգում եմ, որ պահն է եկել։ Կարծում եմ ավելի լավ է քիչ երգեր ունենաս, բայց այդ երգերը լինեն որակյալ և մնայուն։ Իմ հին երգերի մեծ մասն այսօր լսվում է, մարդիկ ցանկանում են լսել և դրա ներքո պարել։  Օրինակ՝ Արման Հովհաննիսյանի երեխային կնունքին բոլորն ասում էին «Ромашки любви» երգը երգեմ, և այնքան հաճելի է, երբ քեզ հետ միասին բոլորը երգում են «хотелось бы так полюбить...» ...նման գործերը մնայուն են։

-Վորոնեժում կայացել է Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ, որտեղ հիմնականում մասնակցել են ռուս արտիստներ։ Ո՞ր երգերն եք կատարել և ի՞նչ եք զգում, երբ տեսնում եք՝ ինչպես են ռուս երգիչ-երգչուհիները կատարում Առնո Բաբաջանյան։

-Իհարկե, դա միայն պարծանք է, որ Ռուսաստանում ցանկացած համերգների, մրցույթների ժամանակ հնչում է Առնո Բաբաջանյան։ Հատկապես, երբ երգում են ռուս վաստակավոր արտիստները։ Առնո Բաբաջանյանի նման մարդիկ են, որ իսկական լեգենդ են, որոնք ծնվում են 1000 տարին մեկ կամ չեն ծնվում։ Ես նրանց եմ համարում լեգենդ։ Երբ այսօր ինչ-որ մեկին ասում են «լեգենդ է» ուշքս գնում է, եթե իրենց են ասում լեգենդ, բա Կոմիտասին ի՞նչ ասենք... լեգենդն ամեն մեկի չի սազում։ Նշեմ, որ 95-ամյակին նվիրված ,Վորոնեժում կայացած համերգային ծրագիրը կկայան նաև դեկտեմբերին։ Ես երգելու եմ «Год любви» և «Золотое танго» երգերը։ Նման համերգներ հաճախակի են կազմակերպվում Ռուսաստանում, որ մեր նոր սերունդը լսի մաեստրոյի գործերը։ Այսօր երիտասարդությունը նախընտրում է այլ երաժշտություն լսել։

-Հայաստանում կարծես թե քչացել են նմանատիպ համերգները, ի՞նչ եք կարծում, պատճառն ինչումն է։

-Ասում են՝ տոմս չի վաճառվում, հովանավորներ չկան, իսկ առանց հովանավորի աբսուրդ է համերգ կազմակերպել։ Կարծում եմ դա է պատճառը։ Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված մեծ համերգ հնարավոր է նաև Հայաստանում կազմակերպվի։ Ամեն դեպքում տեղյակ չեմ։

-Ի՞նչ երաժշտություն է այսօր ցանկանում լսել հայ հանդիսատեսը։

-Այստեղ շատ է 6/8 ժանրը։ Մի քիչ ուզում եմ առաջվա մեր երաժշտությունը լսի մեր ժողովուրդը։ Նույն Կոմիտասը, եթե նորովի ներկայացվի, ապա շատ ավելի լավ կհնչի, բայց մի կողմից էլ մեր ազգը մի սովորույթ ունի՝ յուրաքանչյուր նոր աշխատանք պետք է փնովի։ Երիտասարդությանը Կոմիտաս մատուցելու համար պետք է նոր տարբերակով, նոր գործիքավորմամբ ներկայացնես, որ հետաքրքրի։ Օրինակ՝ իմ խռպոտ ձայնով Մանոլոի հետ այնպես եմ Կոմիտաս երգել, որ գերմանացիները հոտնկայս ծափահարել են, իսկ երբ այդ նույն բանն այստեղ անեմ, ապա կքննադատեն կասեն՝ «դու ո՞վ ես, որ Կոմիտասը այդպես երգես»։ Մանոլոն կիթառով ֆլամենկո ժանրով ես երգում եմ. «Մանի ասեմ ու շարեմ, Ջան, ծաղիկ, ջան, ջան...» ։ Բայց հնարավոր է մի օր գժվեմ ու երգեմ այստեղ։

 

-Սոնա, եթե առաջ ռեստորանի երգիչներն էին ձգտում բեմ բարձրանալ, ապա այսօր հակառակն է։ Ի՞նչն է փոխվել։

-Հարսանիքի տեղն էլ է բեմ դրված։ Բայց ճիշտ նկատառում արեցիք, որ համերգները քչացել են, քանի որ գումար չկա, ֆինանսական հովանավոր չկա։ Դա է պատճառը։ Այսօր երգիչներին չեմ մեղադրում, քանի որ նրանք դրանով գումար են աշխատում։ Եթե գումար չունենան, ինչո՞վ երգեր ու տեսահոլովակներ թողարկեն։ Երբ երաժիշտներին հարցնում եմ՝ ո՞րքան եք ստանում ասում են՝ «2-3 ժամը նվագում ենք 20,000 ենք վաստակում»։ Բա ի՞նչ անի այդ մարդը, նա ընտանիք է չէ՞ պահում։ Իրականում խնդիրը միայն դրա մեջ չէ։ Ժողովուրդն էլ է փոխվել։ Քիչ են մնացել այն մարդիկ, որոնք լսում են լավ երաժշտություն։ Երկու հոգով չենք կարող փոխել, դա համընդհանուր խնդիր է։ Նույն խնդիրներնը կան նաև արտերկրում։ Այն ժամանակ ոգևորված ասում էի՝  Մասկվայում շատ լավ է, բայց հիմա ոչ մի բանով չի տարբերվում Հայաստանից։ Ուրախանում եմ, որ այդ երաժշտական նախագծերը կան, որ երիտասարդները կարողանում են ցույց տալ իրենց տաղանդը։ Օրինակ՝ Մաշա Մնջոյանը նոր է վերադարձել Ավստրալիայից ,երկու ամսվա մեջ 3 համերգ տվեց ու վերադարձավ։ Մաշան չի երգում տաշի-տուշի և, այսօր ավստրալացին ասում է՝ «մի գնա քո երկիր, մնա այստեղ ստեղծագործի մեզ մոտ»։ Մաշան ռեստորանում չի ուզում երգել, նա բեմում է ուզում մնալ, բայց այստեղ միայն բեմում մնալը հնարավոր չէ։ Այստեղ ավելի շատ քյաբաբնոցներն են շատանում, քան ջազ ակումբները։ Իհարկե, հարսանիքներին ջազի ներքո չեն պարում, բայց կարծում եմ պետք է քչացնել 6/8 երաժշտությունն այստեղ։

 

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։

 

-Կցանկանայի մեծ համերգային ծրագրով ներկայանալ։Կարծում եմ շատ չի ուշանա այն, քանի որ 2007 թվականից մինչ օրս մեծ մենահամերգ չեմ ունեցել այստեղ։ Պահը հասունացել է և պետք է անպայման իրագործել։ Իսկ մինչ այդ կմասնակցեմ նաև 2017 թվականին Փարիզում կայանալիք մրցանակաբաշխությանը։

 

Մելինե Տոնոյան

ԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր է