Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս ֆիլմը նոր հարթություն է սահմանել հայկական կինոարտադրության համար. Անի Խաչիկյանը՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմում իր կերպարի ու ստացած տպավորությունների մասին

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Երեկ կայացավ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է Արցախի հերոսներին եւ ՀՀ անկախության 25-ամյակին: Ֆիլմը ներկայացնում է 1990-ականների Երեւանն ու Արցախի պատերազմական շրջանը. չորս ընկերների պատմությունը հետաքրքիր ու անսպասելի զարգացումներ է տալիս ֆիլմի սյուժեին, հենց նրանց կյանքի դրամայի ու մեղմ հումորի միախառնումն է, որ ֆիլմը դիտելիս իրարամերժ զգացողություններ էպատճառում հանդիսատեսին:

«Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր հերոսներն են Սամվել Թադեւոսյանը, Հայկ Մարգարյանը՝ ՀՏ Հայկոն, Սամվել Թոփալյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը, Գեորգի Հովակիմյանը, Էլեն Սարգսյանը, Վարդան Պետրոսյանը, Հայկ Պետրոսյանը, Բաբկեն Չոբանյանը, Նանոր Պետրոսյանը եւ այլք, իսկ գլխավոր հերոսուհուն մարմնավորել է Անի Խաչիկյանը: Վերջինս Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ֆիլմի նկարահանումների ընթացքում ստացած բարձր տպավորությունը կրկնապատկվել է ֆիլմը դիտելիս.

««Կյանք ու կռիվ»-ն այն ֆիլմերի շարքին է պատկանում, որ այն ուղղակի պետք է դիտել, որովհետեւ այս ֆիլմը նոր հարթություն է սահմանել հայկական կինոարտադրության համար: Այս առումով առաջին հերթին որպես քաղաքացի, ապա նաեւ որպես դերասանուհի շատ ուրախ եմ: Այս ֆիլմը պետք է դիտել ու հասկանալ, թե ուր պետք է ձգտել կինոոլորտում, «Կյանք ու կռիվ»-ը որպես արտադրանք մրցակցություն է ստեղծում»,- նշեց դերասանուհին ու պատմեց ֆիլմի նկարահանման ընթացքում ստացած տպավորություններից.

«Ֆիլում բազմաշերտ ու բազմաբովանդակ տարրեր կան, ինչը կար նաեւ կերպարների խաղի ու դերասաններին տրված խնդիրների մեջ: Այս ֆիլմի համար աշխատել է 90 հոգուց բաղկացած թիմ, իսկ նման բան հայկական ֆիլմերի ստեղծման ժամանակ չի լինում, այստեղ ամեն բանր արվել է, որպեսզի ներգրավված յուրաքանչյուր օղակ առավելապես լավ կատարի իր աշխատանքը: Օրինակ, եթե նկարիչը իր հետ ունի եւս երեք օգնական, ուրեմն նա էլ ավելի լավ կկատարի իր աշխատանքը, նույնը վերաբերվում է նաեւ դերասանին: Հիմա հստակ կարող եմ ասել՝ ֆիլմում աշխատող բոլոր օղակները հագեցած էին»:

Ըստ սցենարի՝ հերոսները՝ Տիգրանը, Արմենը, Լեւոնն ու Էդուարդը, դպրոցական տարիքից մտերմացած 4 ընկեր են, որոնց համար ընկերության գաղափարը խիստ կարեւոր է: Արմենի կրտսեր քրոջը, ում մարմնավորում է Անի Խաչիկյանը, սիրահարված են նրա ընկերները, ովքեր ամեն գնով պայքարում են իրենց սիրելի աղջկա համար: Խոսելով իր հերոսուհուց՝ Անին ընդգծեց.

«Միշտ ասել եմ ու կկրկնեմ ՝ դերի մասին պատմում են էկրանն ու մարդիկ, ովքեր ֆիլմը դիտելիով հասկանում են այն, ինչ ուզում են ու ընկալում են: Ես չեմ ցանկանա խոսել իմ կերպարից, քանի որ դա միայն բառեր կլինեն: Ի վերջո ես կատարե՞լ եմ արդյոք ռեժիսորի տված խնդիրները, թե ոչ, պատմում է էկրանն ու հանդիսատեսը, ով շփվում է այդ էկրանի հետ: Այնպես որ, հերոսուհուս մասին չեմ խոսի, բայց կշեշտեմ՝ աննկարագրելի բավականություն եմ ստացել այս ֆիլմում ներգրաված թիմի հետ աշխատելուց, մեծ հաճույք էր նրանցից ամեն մեկի հետ անհատապես աշխատել ու այս գեղեցիկ գործի ստեղծման հարցում փոքրիկ լումա ներդնել: Ինձ համար մեծ փորձ էր ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ աշխատելը, ուրախ եմ ու շնորհակալ համատեղ աշխատանքի համար»:


 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն