Գրոհիչ օդանավերը Երեւանի երկինքը զարդարեցին ազգային եռագույնի գույներով
ՖՈՏՈԵրեւանի երկինքը զարդարվել է ազգային եռագույնի գույներով։
Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցող հայկական «Սու 25» գրոհիչ օդանավերի խումբը սլացավ Հանրապետության հրապարակի վրայով՝ իր հետեւից թողնելով Հայաստանի պետական դրոշի եռագույնի տեսքով հետագիծ։ Էսկադրիլիայի հրամանատարն է գնդապետ Արմեն Ներսիսյանը։
Հանրապետության հրապարակի երկնքով սլացան Հայաստանի ՌՕՈւ օդանավերն ու ուղղաթիռները՝ ուսումնամարզական «Լ–39», «Մի–24» մարտական ուղղաթիռներ, «Մի–8» ռազմատրանսպորտային ուղղաթիռներ։
Հայ օդաչուների կողքին են ռուս գործընկերները՝ «Միգ-29» խումբը՝ գնդապետ Նիկոլայ Նիկոլաեւի հրամանատարությամբ։
Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի\NEWS.am
Տեսանյութը՝ այստեղ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



