Երեւանում զորահանդեսն ավարտվեց հանդիսավոր շարաերթով (ֆոտո)
ՖՈՏՈԵրեւանում ավարտվեց Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը:
Զորահանդեսն ավարտվեց Պաշտպանության նախարարության պատվավոր պահակախմբի վաշտի եւ միացյալ նվագախմբի շարաերթով: Ինչպես միշտ հանդիսատեսին անտարբեր չթողեց Պատվո պահակախմբի վաշտի զինծառայողների շարժումների ճշգրտությունը, կազմակերպվածությունը եւ համակարգվածությունը:
Զորահանդեսի ավարտից հետո Հանրապետության հրապարակ վազեցին հարյուրավոր երեխաներ, որոնք խորհրդանշում են խաղաղությունը եւ «ո՛չ պատերազմին» հավերժական կարգախոսը: Երեխաները կավճով ասֆալտին խաղաղ կյանքի եւ բարգավաճման պատկերներ են նկարում:
Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի\NEWS.am
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



