Վախճանվել Է «Օսկարի» դափնեկիր Քյորտիս Հենսոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ71 տարեկան հասակում կյանքից հեռացել Է «Օսկար» մրցանակի դափնեկիր, ռեժիսոր եւ սցենարիստ Քյորտիս Հենսոնը: Ինչպես գրել Է TMZ-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ, նրա մահն արձանագրել են կանչով ժամանած բժիշկները: Մահվան պատճառ Է նշվել սրտի նոպան:
Հենսոնն «Օսկար» Է ստացել 1998 թվականին «Լոս Անջելեսի գաղտնիքները» ֆիլմի սցենարի համար: Ֆիլմը նաեւ «Օսկարի» Է ներկայացվել եւս ութ անվանակարգերում, ներառյալ «լավագույն ֆիլմ» եւ «լավագույն ռեժիսուրա» անվանակարգերը:
Ռեժիսորը լայնորեն հայտնի Է դարձել 1992 թվականին «Օրորոցը ճոճող ձեռքը» թրիլերից հետո՝ Ջուլիանա Մուրի մասնակցությամբ: 2002 թվականին Հենսոնը մեծ Էկրանին ցուցադրեց ռեփեր Էմինեմին «8-րդ մղոնը» դրամայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



