Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երևանում տեղի ունեցավ ՀՀ անկախության 25-ին ամյակին նվիրված զորահանդեսը (լուսանկարներ)

ՎԻԴԵՈ

Tert.am-ը գրում է.


12.10

Զորահանդեսի ընթացքում հանդիսավոր երթով անցան ՀՀ Զինված ուժերի հետևյալ ստորաբաժանումները. Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների ստորաբաժանումը, ազատամարտիկներից, հոգևորականներից` գնդերեցներից կազմված զորախմբերը, Վ.Սարգսյանի անվան ուսումնարանի կուրսանտները, Մարշալ Ա.Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտները, Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտները, ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտիկները, Առաջին, Երկրորդ, Երրրորդ, Չորրորդ և Հինգերորրդ բանակային կորպ ուսների ստորաբաժանումներ, ՌԴ 102 ռազմաբազայի զինվորները, Առանձին հատուկ նշանակության բրիգադը, ՀՀ ոստիկանության զորքերի ստորաբաժանումները, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները, խաղաղապահ բրիգադը, Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները: 

Այնուհետև երկինքը հայոց եռագույնի գույներով ներկեց գրոհային ինքնաթիռների խումբը, որոնց հետևեցին ինքնաթիռների մարտակարգերը, ՄԻ 24 և ՄԻ 8 ուսումնական ուղղաթիռները: Հրապարակ` ռազմական տեխնիկայի մուտքի մեկնարկը տվեցին հետախուզական և մոտոհրաձգային ստորաբաժանումները: Ծանր զրահատեխնիկան բերվեց հատուկ քարշակների վրա: Դրանց հետևեցին հրթիռային և հրետանային զորքերի ստորաբաժանումները, իսկ այնուհետև հրապարակ բերվեցին հայկական արտադրության անօդաչու թռչող «Կռունկ» սարքերը:

Այնուհետև հրապարակ բերվեցին հակատանկային ինքնագնաց կայաններ, թնդանոթներ, «Գրադ», «Թայֆուն», WM 80, «Սմերչ», «Կոնկուրս»  տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Տոչկա Ու», «Սքադ» տակտիկական հրթիռային համալիրները, «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը։ ՀՕՊ ուժերը ներկայացված էին հայրենական ձեռնարկություններում արդիականացված «Օսա-ԱԿ(Մ)» համալիրներով,  «Ս 125», «Ստրելա 10», «Բուկ» զենիթահրթիռային արդիականացված համալիրներով, Ս-300 հրթիռային համալիրներով , որոնք հատուկ հարմարեցված են լեռնային տեղանքին։

Հայկական զինված ուժերի առանձին ստորաբաժանումներ ցուցադրեցին նաև իրենց շարային բարձր պատրաստվածությունը` մարտական զենքով բարդ հնարքներ և շարանցում իրականացնելով: Զորահանդեսը եզրափակեցին պատվո պահակային վաշտը և ԶՈՒ միացյալ փողային նվագախումբը:



 

 

 

 

 

 




11.50


Մենք ունենք մեր իրավունքը և մեր ազատությունը պաշտպանելու ուժը. Նախագահի ելույթը ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդեսին իր  ելույթում մասնավորապես ասել է.

«Պարոնայք զինվորնե՛ր, սպանե՛ր, գեներալնե՛ր,
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ: 

Քառորդ դար առաջ այս օրը մենք կատարեցինք մեր ընտրությունը հանրաքվեի թերթիկներով, բայց բոլորս էլ գիտենք, որ մեր սրտերում և մեր հավաքական հիշողության մեջ այդ ընտրությունը վաղուց էինք կատարել: Մենք ընտրել ենք ազատությունը դեռ Հայկ Նահապետի ժամանակ: Մենք հավատարիմ ենք այդ ընտրությանը, որ դեռևս նետուաղեղի ժամանակներում ենք կատարել: 

Այսօր` 21-րդ դարում զենքերը փոխվել են, բայց չենք փոխվել մենք՝ սեփական ազատությունը պաշտպանելու մեր վճռականությամբ: Վկան այս զորահանդեսն է:

Իհարկե, իդեալական աշխարհում իրավունքն է, որ պետք է ծնի ուժ: Բայց այսօրվա աշխարհն ու մեր շրջապատը հեռու են իդեալական լինելուց: Դեռ կան հանգամանքներ, երբ ուժն է ծնում իրավունք: Մենք ունենք մեր իրավունքը և մեր ազատությունը պաշտպանելու ուժը: Վկան այս զորահանդեսն է:

Ազատությունն ու անկախությունը պաշտպանության կարիք ունեն ոչ միայն արտաքին սպառնալիքներից: Մեր քաղաքացիները ևս պետք է ազատ լինեն, որովհետև ազատ մարդն ու ազատ հասարակությունն անհամեմատ ավելի արդյունավետ են գործում: Մենք կարող ենք և պետք է շարունակենք կառուցել արդյունավետ երկիր, որը կպաշտպանի ազատ քաղաքացուն և ազատ հասարակությանը: Անազատ մարդիկ տեսականորեն կարող են ստեղծել շատ բան, բայց ոչ երջանկություն:

Անցած 25 տարիների ընթացքում մենք անշրջելի հաջողություններ ենք արձանագրել: Երբեմն սխալվել ենք, երբեմն՝ ծայրահեղությունների մեջ հայտնվել, բայց, մեծ հաշվով, ճիշտ ուղիով ենք շարժվել: Մենք կառուցում ենք մեր երջանկությունը խաղաղ և ստեղծագործ արարման ճանապարհով: Իսկ առաջ շարժվելու մեր բանաձևը շատ պարզ է՝ աշխատանք, աշխատանք և աշխատանք: Մենք մեր ձեռքբերումները պետք է բազմապատկենք մե՛ր աշխատանքով և պաշտպանենք մե՛ր ուժերով:

Կեցցե՛ն Հայաստանի սահմաններն աչալուրջ հսկող մեր տղաները. նրանք մեր ազատության թիվ մեկ երաշխավորն են: Փա՛ռք Արցախյան ազատամարտը կերտած անմահ հերոսներին և մեր բոլոր քաջարի տղաներին: Փա՛ռք ապրիլյան մեր կորյուններին, որ հօդս ցնդեցրին հակառակորդի բոլոր ծրագրերը: Ամիսներ առաջ հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի շիրիմի առաջ մեր բոլորի անունից խոստացա, որ շարունակելու ենք Սասունի և իր ընկերների սուրբ գործը, միշտ վառ ենք պահելու Արցախի և Հայաստանի նոր սերնդից ճառագող այն լույսը, որ ապրիլյան օրերին բոլորիս դարձրել էր միասնական. միասնական մեկ բռունցք՝ պատրաստ իջնելու մեր անվտանգությանը սպառնացող ոսոխի գլխին: Մենք մեր խոստումը պահելու ենք: Վկան այս զորահանդեսն է:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ հողի մշակն ու շինարարը, բժիշկն ու ուսուցիչը, հանքափորն ու գործարարը, պետական ծառայողն ու մշակութային գործիչը: Փա՛ռք նոր արժեք ստեղծող հայաստանցուն:

Կեցցե՛ Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը. միասին մենք ավելին ենք, քան հնարավոր է պատկերացնել: 

Կեցցե՛ն Հայաստանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող մեր քույրերն ու եղբայրները, ովքեր հավասարապես լծված են մեր երկրի զարգացումն ու պաշտպանությունը հետևողական առաջ տանելու գործին:

Կեցցե՛ հայ ավանդական ընտանիքը, որ ժամանակի բոլոր հոսանքներից անդին շարունակում է մնալ հերոսներ կերտող և ուսումնատենչ սերունդ մեծացնող ջերմության աղբյուր:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս և ողջ հայությանը Հայաստանի պետականության վերականգնման քառորդդարյա հոբելյանի առթիվ:

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը:
Փա՛ռք Հայաստանի Զինված ուժերին»։

 Երևանի Հանրապետության հրապարակում ընթանում է Հայաստանի անկախության 25-ին ամյակին նվիրված զորահանդեսը: 

11.12 

Զորահանդեսին հոբելյանական քայլերգի ներքո բերվեց ՀՀ պետական դրոշը

ՀՀ հրապարակի տրիբունայում են ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ անվտանգության խորհրդի անդամները, պատգամավորներ, կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, սփյուռքի կառույցի ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա  դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հյուրեր: 

Զորահանդեսի հրամանատարն է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար սուրբ Վարդան Մամիկոնյան շքանշանի ասպետ գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանը, զորահանդեսն ընդունում է ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս, մարտական խաչ առաջին աստիճանի և Տիգրան Մեծ շքանշանների ասպետ Սեյրան Օհանյանը: 

Հոբելյանական քայլերգի ներքո Հանրապետության հրապարակ բերվեցին ՀՀ պետական դրոշը, զինված ուժերի մարտական դրոշը և Աշոտ երկաթ քաջարի թագավորի պատվական Սուրբ Խաչը: 

Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը զորքերի շարանցում կատարեց, ողջունեց և շնորհավորեց անձնակազմին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց և ելույթ ունեցավ:


11.00


Երևանի Հանրապետության հրապարակում քիչ առաջ սկսվեց Հայաստանի անկախության 25-ին ամյակին նվիրված զորահանդեսը:

Զորահանդեսը մեկնարկեց Զինված ուժերի հոգևոր առաջնորդ, գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի աղոթքով, հնչեցին ազգային հերոսների, զինվորականների, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների անունները։





 




1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում հանրաքվե անցկացվեց: Հայ ժողովուրդը դրական պատասխան տվեց հարցին՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Քվեարկության իրավունք ունեցողների 94,99%-ն «այո» ասաց անկախությանը:

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ Կարապետյան