Ընդհանուր ջանքերով կկարողանանք հաղթահարել Վրաստանի և Հայաստանի առջև ծառացած դժվարությունները. Մարգվելաշվիլի
ՔԱՂԱՔԱԿԱՆՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ և եղբայրական հայ ժողովրդին մաղթել խաղաղություն ու բարեկեցություն:
«Վրաստանի և Հայաստանի բարեկամությունը հիմնված է խորը պատմական և մշակութային ավանդույթների վրա: Ես հավատում եմ, որ ընդհանուր ջանքերով մենք կկարողանանք հաղթահարել մեր երկրների առջև ծառացած դժվարությունները և ապագայում էլ ավելի խորացնել համագործակցությունը մեր ժողովուրդների բարեկեցության համար»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նշված է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Գեորգի Մարգվելաշվիլիի ուղերձում:
Վրաց ժողովրդի անունից Մարգվելաշվիլին հատուկ հարգանք է հայտնել հայ ժողովրդին:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



