2017 թվականի հունիսից ԵՄ-ի ներսում կվերացնեն շարժական կապի ռոումինգը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀաջորդ տարվա հունիսից Եվրամիության ներսում շարժական կապը տեւողությամբ եւ փոխանցվող տվյալների ծավալով լինելու Է առանց սահմանաչափի, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 21-ին հայտարարել Է շարժական կապի կանոնակարգի վերանայված նախագծի մասին, որը նախատեսում Է ռոումինգի վերացում, ինչպես նաեւ չարաշահումներից օպերատորների պաշտպանության երաշխիքներ:
Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, 2015 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդարանն Ստրասբուրգում կայացած իր նստաշրջանում ընդունել Է օրենքների փաթեթ, որոնք 2017 թվականի հունիսից կվերացնեն ռոումինգի համար վճարը Եվրամիության երկրների շարժական ցանցերում: Այն ժամանակ հայտնել Էին, որ անցումային ռեժիմը կսկսի գործել 2016 թվականի ապրիլից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



