Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան մասնակցել է ՀՀ անկախության 25- ամյակին նվիրված միջոցառման
ՍՊՈՐՏՇենգավիթ վարչական շրջանի թիվ 27 դպրոցում կազմակերպել է հանդիսավոր միջոցառում`նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի կյոկուշին կարատեի ֆեդերացիայի լրատվության բաժինը, հայտնում է, որ միջոցառմանը ֆեդերացիան մասնակցել է Վահե Նազարեթյանի և Վազգեն Միքայելյանի գլխավորությամբ: Ֆեդերացիայի երիտասարդ մարզիչները իրենց սաների հետ միասին ներկաներին հիացրել են մասնագիտական կարողություններով և ֆիզիկական ուժի ցուցադրմամբ:
«Սիրելի Հայրենակիցներ, շնորհավորում եմ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Մեր անկախ պետությունը այս տարիների ընթացքում ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ ու հաղթանակներ: Մեր անկախությունը չի կարող վտանգվել, քանի որ կա ու լինելու է հայոց հզոր բանակը»,-նշել է ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



