Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Լավագույն կանայք՝ ըստ կենդանակերպի նշանի

ԼԱՅՖ

Խոյ

Դիմանալ Խոյ-կնոջը կարող է միայն շատ ուժեղ տղամարդը։ Գառնուկ ձևանալով՝ այդ կինը միանգամից իր բնավորությունը ցույց չի տա։  Իսկ հետո․․․ Այս կինը կփորձի ճկել ցանկացած տղամարդու, և որքան ուժեղ լինի մրցակիցը, այդքան թեժ կլինի պայքարը։ Ամեն Աստծո օր այդ համառը մի փոքրիկ Առմագեդոն պետք է ապրի։ Այստեղ կա երկու ելք՝ պայքարել մինչև վերջ, կամ մոռանալ և հանձնվել ։ Սակայն այդ դեպքում Խոյ – կնոջ հետքարքրությունը կկորչի և նա կսկսի փնտրել նոր՝ ավելի ուժեղ մրցակից։ «Կյանքը պայքար է» ՝ սա է Խոյ-կնոջ կարգախոսը։ Շատերին դուր է գալիս։

Ցուլ

Ցուլ կնոջ դասական կերպարը՝ սղոց շնաձուկ։ «Կսղոցի»  ցանկացած տղամարդու։ Նրա կանացի զինանոցում կան նաև շանտաժն ու մանիպուլյացիան։ Այս կնոջ համար ամուսինը, որը հեռուստացույցի կամ համակարգչի առջև է նստած՝ թշնամի է, որին շատ շտապ որևիցե օգտակար գործ է պետք գտնել։ Ցուլ-կնոջից չես թաքնվի՝ կգտնի և կստիպի անել այն, ինչը հարկ է համարում։ Եթե ամուսինը նրան սիրում է և համբերատար է , ապա ժամանակի ընթացքում կարող է կարիերայում մեծ հաջողությունների հասնել։

Երկվորյակներ

Այս կանայք սիրախաղ և ֆլիրտ են սիրում։ Սակայն ոչ բոլոր տղամարդիկ կարող են ամուսնության ընթացքում մշտապես սիրախաղ ապահովել։ Իսկ Երկվորյակ – կինը տեսնում է իր ամուսնու ողջ էությունը, իսկ ինչը որ չի տեսնում՝ կիմանա վաղ թե ուշ, և ամեն հարմար պահի մատնացույց կանի նրա բնավորության բոլոր բացասական կողմերը։ Սակայն եթե տրամադրությունը լավ է, ապա կօգտագործի այդ գիտելիքները անձնական նպատակներով։ Իսկ ընդհանուր առմամբ այս կանայք բավականին թեթև են շփման մեջ և կենսուրախ, երբեմն էլ՝ արկածախնդիր։ Ամուսնությանը վերաբերվում են նույնքան թեթև և սիրում են բազմազանությունը, ինչը պետք է հաշվի առնել և չսպասել այս կանանցից խորը և ուժեղ զգացմունքների ։ Բայց այս կնոջ հետ երբեք չեք ձանձրանա։ 

Խեցգետին

Խեցգետինը կատարյալ կին կլինի ։ Նրա համար առաջին տեղում միշտ տունը կլինի։ Հոգատար մայր և կին է, կարգն ու հարմարավետությունն ապահովված են։ Ճիշտ է , իրենք շատ նուրբ հոգի ունեն և ժամանակ առ ժամանակ տրամադրության տատանումներ են նկատվում, սակայն ո՞ւմ  հետ չի պատահում։  Երազկոտությունը վերածվում է պրագմատիզմի, իսկ խստությունը հանկարծ քնքշություն է դառնում։ Այն տղամարդը, որը կարծքում է , որ Աստծո պարգևի է արժանացել և կարող է չզբաղվել տնային և ընտանեկան խնդիրներով, իսկույն կպատժվի և մանրամասն հրահանգներ կստանա, թե ինչ է նա պարտավոր անել, ինչն է կյանքում կարևոր և ով է տան տերը։

 Առյուծ

Առյուծ-կինը պետք է փայլի։ Եթե նրան հաջողվել է հարուստ ամուսին գտնել, որը պատրաստ է ապահովել  շքեղ հանգիստը, ժամանցը, երեկույթները, ապա այդ կինը  տղամարդուն հնարավորություն կտա շարունակել աշխատել իր բարօրության համար։ Հակառակ դեպքում ամուսինը ստիպված կլինի կատարել թագուհու հրահանգները։ Այս տարբերակներից յուրաքանչյուրն էլ պրագմատիկ և հզոր Առյուծ-կինը կկարգավորի այնպես, որ բոլորին հարմար լինի․ տղամրդն աշխատում է,  կինը՝ աստղ է և թագուհի ամենուր, և բոլորը հիանում են, թե որքան շքեղ կին է և օրինակելի ընտանիք։ 

Կույս

Կույս-կանայք ապրում են և մտքով , և սրտով։ Իրենք շատ լավ տնային տնտեսուհիներ են՝ տնտեսող, կոկիկ և պրակտիկ։ Այո, երբեմն ձանձրալի են, և ի՞նչ։ Մի՞թե դուք երբեք չեք նվնվում։  Փոխարենը Կույսը միշտ հասկանում և աջակցում է ամուսնուն՝ գրեթե ցանկացած իրավիճակում։ Տղամարդու լավագույն ընկերը  կինն է։  Այս կանոնը Կույսի ամուսինը պետք է անգիր հիշի։ Նույնիսկ երբ նա սկսում է ձանձրացնել իր ամուսնուն։ Սակայն բոլոիրի մոտ էլ պատահում է այս տեսակ ժամանակավոր «խենթություններ» ․ ընտանեկան կյանքում ամեն բան հարթ չի կարող լինել։

Կշեռք

Կշեռք-կնոջ բնությունը  բավականին հակասական է։ Նրա մեջ համատեղված  են հակասող հատկանիշներ՝ նրբություն և կոպտություն, նա շատ էմոցիոնալ չէ և միևնույն ժամանակ կարող է շատ հեշտությամբ բռնկվել։ Նուրբ և փոքր-ինչ գոռոզ կինը սովոր չէ ծանրաբեռբվածությանը, որը հաճախ է պատահում կյանքում։ Կենցաղում անիմաստ էակ է, և ավելի լավ կլինի , եթե ամուսինն այդ բեռը վերցնի իր ուսերին՝ ապահովի նրա հարմարավետությունն ու ուրախացնի տարատեսակ հաճելի անակնկալներով  և ամեն կերպ պաշտպանի կնոջը անախորժություններից և դժվարություններից։

Կարիճ 

Կարիճ-կինը զգացմունքային, խորհրդավոր և համեստ  է։ Սակայն նրբությունը զուգորդվում է նպատակասլացության և ամրության հետ։ Շատ նուրբ ինտուիցիան կհուշի այն ամենն, ինչ իրեն անհրաժեշտ է։ Նա ինքը կընտրի տղամարդուն և կգայթակղի նույնիսկ հեռավորության վրա։ Շատերիը կարծումն, թե Կարիճ-կանայք կախարդներ են։ Իսկ իրականում Կարիճ-կինը պարզապես ցանկացած տղամարդու երազանքն է։ Եթե սիրում է , ապա և սիրուհի է , և ընկեր, և խելացի զրուցակից։ Իմաստուն և ուժեղ տղամարդը կգնահատի դա։

Աղեղնավոր

Կին-զինվոր, ամազոնկա։ Ամեն տղամարդ չէ, որ կարող է դիմակայել այդ ճնշմանը։ Ոչ մի անհանգստություն ամուսնության վերաբերյալ՝ լավ տնային տնտեսուհի է, իսկ սեքսը նրա համար կարծես սպորտ լինի։ Հեշտությամբ է ծանոթանում տղամարդկանց հետ, հեշտությամբ ամուսնանում, հեշտությամբ երեխաներ ունենում, և նույն հեշտությամբ՝ ամուսնալուծվում։ Այս կինը տանել չի կարող միապաղաղությունը և ազատություն է սիրում։

Եթե ամուսինը նահապետական բռնապետության մոլի կողմնակից չէ, ապա ամուսնական կապի մեջ նրան երկար պահելու հույս կա՝ ցույց տալով, որ նա կարող է հեռանալ, երբ ցանկանա։ 

Այծեղջյուր

Այծեղջյուր –կինը հաստատ գիտի, թե ինչպիսին պետք է լինի նրա ամուսինը, և այդ պատճառով կարող է դեռ երկար «տանը մնալ»։ Բարդ է իդեալին գտնելը։ Եթե այնուամենայնիվ  հաջողվեց ամուսնանալ, ապա նա շատ հավատարիմ և լավ կին կլինի։ Միայն այն պայմանով , որ ամուսինը պետք է չթուլանա և շարունակի համապատասխանել  իր իդեալին։ Այդ դեպքում նա կանի ամեն բան, որպեսզի ամուսինը հասնի իր նպատակներին, որոնք կօգնի գտնել հենց նա՝ կինը։ Եվ միշտ հասկանալի կերպով կբացատրի, թե ինչու նա պետք է երջանիկ լինի։ 

Ջրհոս

Թեթև և հանգիստ Ջրհոս-կինը չի վախենում դժվարություններից։ Նրա կայտառությունն ու մարդամոտությունը, բարյացակամությունն ու սրամտությունը գայթակղոևմ են տղամարդուն։ Առհասարակ, այս կանանց հետ շատ լավ է ընկերություն անել՝ հաստատ չեք ձանձրանա։ Իսկ միապաղաղ և հանգիստ ընտանեկան կյանքը կարող է տխրություն առաջացնել նրա մոտ, և ստիպված կլինեք ամոքել նրան արկածներով։ Չնայած, որ որոշ ժամանակ նա կարող է ընտանիքի լավ կին և մայր լինել,  նրան պարբերաբար դրական լիցքեր են  պահանջվում՝ ցանկալի է անսպասելի և օրիգինալ։ Դիմացիր, ամուսին, դու էլ հրեշտակ չես։

Ձկներ

Սա իսկապես կին-առեղծված է։ «Ճանաչիր  ինքդ քեզ»  Ձուկ-կնոջ գլխավոր խնդիրն է։ Ամուսինը պետք է ապահովի նրան ինքնաճանաչմամբ ազբաղվելու  հնարավորթյամբ՝ պաշտպանել, ապահովել , հաճախ նվերներ գնել, զվարճացնել։ Այս դեպքում նա լավ կին և մայր կստանա։ Իսկ եթե Ձուկը իր համար ամուսին է գտել, որը ինքն էլ դեմ չէր լինի այս ամենից օգտվել, ապա պիտի մի փոքր տանջվի։ Իսկ Ձկները տանջվելու վարպետներ են։ Սակայն ո՞վ կարող է խանգարել Ձկնիկին լողալով փախչել՝ ավելի լավ կյանք որոնելու։

 Նյութը՝ NEWS.am STYLE

«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում Քաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԱղջիկը թոշակին տեր կանգնելու համար սպանել է 73-ամյա հորըՌուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 23-ի դրությամբ Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser»-ը և «Nissan X-Trail»-ը. կա վիրավnր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում93 տարեկանում կյանքից հեռացել է գիտնական, պետական գործիչ Գրիգորի Գաբրիելյանցը Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱՄՆ-ում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից բեռնատարի հետ բախnւմից հետո. կան տnւժածներ Հրաժարական կտամ․ ի՞նչ է խնդրում Փաշինյանն ընդդիմությունից ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումը. Politico Պահեստազորի սպաների զորակոչ․ կառավարությունը նոր որոշում է նախատեսում Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանAP. Դեմոկրատները ռեկորդային թվով տեղեր են ստանալու Ներկայացուցիչների պալատում Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...ԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասին Մինչև ո՞ւր կիջնի ոսկու գինըԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկան Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՎրաստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 բանտարկյալի՝ Սուրբ Գևորգի օրվա կապակցությամբ Ուղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով Ե՞րբ կզգացվի ձմեռային իրական սառնությունըՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) «Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացել Քուշներ. Թրամփը կոչ է արել Եվրոպային գումար ծախսել տնտեսության, այլ ոչ թե Ուկրաինայի վրա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. Պեսկով ԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The Guardian Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. Սուրենյանց Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել է Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)