Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ժամանակ». Ե՞րբ Կարեն Կարապետյանը կստանա քարտ-բլանշ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժամանակ. թերթը գրում է. «Նախօրեին փոխվարչապետի եւ տնտեսական ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարի իր պաշտոնում վերանշանակված Վաչե Գաբրիելյանը լրագրողների հարցերին ի պատասխան մեկնաբանելով Հայաստանի տնտեսության «չափազանց ծանր» վիճակի մասին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, ասել է, որ դա չի նշանակում թե նախորդ կառավարության տնտեսական աճի մասին թվերը իրականություն չէին, այլ պարզապես խոսքը մեր տնտեսության ներկայիս մոդելի սպառվածության մասին է: Ենթադրենք, տնտեսական աճի մասին հայտարարությունները իրականություն էին, թեեւ հիշվում է, որ օրինակ հենց նույն Վաչե Գաբրիելյանն էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հակասության մեջ էր տնտեսական աճի մասին բնակչությանը շեփորելու նրա հանձնարարականի կապակցությամբ, որ Աբրահամյանն իջեցրել էր նախարարներին:

Սակայն ենթադրենք, որ թվերն իսկապես ճիշտ են եղել եւ խնդիրը մոդելն է: Ուրեմն հարց է առաջանում՝ ո՞ր մոդելը: Ի՞նչ մոդելի տնտեսություն է Հայաստանի տնտեսությունը, որը սպառել է իրեն: Ու երբ Կարեն Կարապետյանը խոսում է մոդելի փոփոխության անհրաժեշտության մասին, ապա ի՞նչ մոդելի փոփոխության մասին է խոսքը:

Որքան հայտնի է, Հայաստանի տնտեսությունը կոռումպացված, մենաշնորհային եւ օլիգոպոլ գերբարձր՝ ըստ Համաշխարհային բանկի փորձագետների Արեւելյան Եվրոպայում ամենաբարձր մակարդակն ունեցող մի տնտեսություն է, որը սերտաճած է քաղաքականության հետ: Ա՞յս մոդելի մասին է խոսքը: Եթե այո, ապա թե Կարեն Կարապետյանը եւ թե նրան մեկնաբանող փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լիովին իրավացի են: Սակայն, ինչպե՞ս փոխել այդ մոդելը: Ահա սա է հարցը, որ նրանց առաջ է, եւ որը ուզում է հասկանալ նաեւ հասարակությունը:

Նոր կառավարությունը տարանջատելո՞ւ է բիզնեսն ու քաղաքականությունը, տնտեսությունն ու իշխանությունը, նվազեցնելու է մենաշնորհները եւ օլիգոպոլիաները, թե ոչ: Որովհետեւ, եթե խոսքն այս մոդելի եւ դրա փոփոխության մասին չէ, ապա այլեւս կարեւոր չէ, թե էլ ինչի մասին է կամ ուրիշ ինչի մասին: Ինչի մասին էլ ուզում է լինի, եթե քրեաօլիգարխիկ մոդելի փոփոխության մասին չէ, ապա կնշանակի իրականում ոչ մի փոփոխության մասին չէ, քանի որ չփոխելով այդ մոդելը, հնարավոր չէ Հայաստանի տնտեսական կյանքում այլ բան փոխել:

Կտա՞ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրն այս առանցքային հարցի պատասխանը, գնալո՞ւ է Կարապետյանը գործող մոդելի դեմ, եւ ինչ ճանապարհով կամ մեխանիզմներով: Սա է լինելու առանցքայինը:

Նոր կառավարության տեքստը չի կարող լինել գեղեցիկ խոսքերի շարադրանք: Նոր կառավարության ծրագիրը չի կարող շրջանցել դառը իրականության կոնկրետ արձանագրումը, եթե իրապես միտված է լինելու այդ իրականությունը փոխելուն: Միայն կոնկրետ արձանագրման դեպքում է հնարավոր հանրային աչքի համար նվազագույն երաշխիք, որ առաջարկվող լուծումները կազմվել են իրականության խորքային գիտակցմամբ եւ դրան մարտահրավեր նետելու կամքով: Կարեն Կարապետյանի կառավարության հասարակական «քարտ-բլանշը» կախված է լինելու նրանից, թե այդ կառավարությունն իր ծրագրում որքան համարձակ, բաց եւ ազնիվ կգտնվի խնդիրների խոստովանության կոնկրետության հարցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

CENTCOM-ի ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ. Լավրով Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. երբ կավարտվի պատերազմըՍիրիայի նախագահը քրդերի առաջնորդին նշանակել է խորհրդական Իրանի դիրքորոշումը խաղաղությունն ու համագործակցությունն է․ Փեզեշքիան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 28-ին Կատարի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման հարցը Այս ամռանը Գերմանիայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 15,800-ի Եվրոպա լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները Վթար է. ջուր չի լինելու Եթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Կարեն Խաչանովը 8 տարում առաջին անգամ չի դասակարգվել Ինչպիսին կլինի սեպտեմբերը ՀայաստանումԻնչո՞ւ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Սուրեն Աղաջանյանը` Poland Open-ի հաղթող Լավրովը նշել է, որ Երևանի որոշ մեղադրանքներ անձամբ իր մոտ «հույզեր են առաջացնում» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանՆերկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Տղամարդը առևանգել է 5-ամյա աղջկան՝ մոր հետ վիճելուց հետո