Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թուրքմենստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Միջազգային սպորտային մեդիաֆորում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սպորտային մեդիաֆորումին մասնակցելու համար Աշգաբադ ժամանած մարզական լրագրության կազմակերպությունների ղեկավարները և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները սեպտեմբեր 20-ին մասնակցեցին Ղրղզստանում կայացած Քոչվորների II համաշխարհային խաղերում աչքի ընկած թուրքմեն մարզիկների մեծարման արարողությանը: Արարողությունը ելույթվ հանդես եկավ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ով ընդգծեց, որ երկրում սպորտի զարգացումը և առողջ ապրելակերպի ամրապնդումը Թուրքմենստանի պետական ​​քաղաքականության հիմնական գերակայություններից են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանությունից:

Մեդիաֆորումի մասնակիցները իրենց երախտիքի խոսքը հայտնեցին Թուրքմենստանի նախագահին սպորտի զարգացումը մշտապես ​​ուշադրության տակ պահելու, լրագրողների և գործարար շրջանակների աշխատանքի համար նպաստավոր պայմաններ տեղծելու համար, ինչպես նաև շնորհավորեցին  թուրքմեն մարզիկներին մեծամեծ հաջողությունների հասնելու համար:

Այնուհետև «Սպորտ» հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Միջազգային սպորտային մեդիաֆորումի բացման արարողությունը, որը նվիրված էր Ասիայի մարզական լրագրողների օրվան, ինչպես նաև կոչված էր խթանելու 2017 թվականի Փակ մարզադաշտերում և մարտարվեստների Ասիական V խաղերի անցկացումը:

Այս մեդիաֆորումի անցկացումը խոսում է Թուրքմենստանը սպորտի միջոցով ողջ աշխարհին ներկայացնելու երկրի ցանկության մասին: Համաժողովին ներկա էին 29 երկրներից ժամանած արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, սպորտի բնագավառի փորձագետներ, ինչպես նաև Թուրքմենստանի համապատասխան գերատեսչությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Մեդիաֆորումի բացմանն ընթերցվեց ֆորումի մասնակիցներին հասցեագրված մարզական լրագրողների օրվան և Ասիական V խաղերին նվիրված Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձը:

Ֆորումի առաջին երեք նիստերին հանդես եկան Միջազգային մամուլի մարզական ասոցիացիան (AIPS),  Ասիական Sports Press Association-ը ներկայացնող հայտնի փորձագետներ, մի շարք երկրների սպորտի ֆեդերացիայների ներկայացուցիչներ, «Al Jazeera», «Եվրասիա TV» հեռուստաընկերությունների և այլ հեղինակավոր մեդիակազմակերպությունների լրագրողներ: Նիստերի ընթացքում քննարկվել են ԶԼՄ-ների դերակատարումը սպորտային միջոցառումների բարձր մակարդակի նախապատրաստման և կազմակերպման գործում, ինչպես նաև կայանալիք V ասիական խաղերի նախապատրաստական միջոցառումների արդ յունավետությունը բարձրացնող հարցեր: Արդեն իսկ ֆորումի սկզբում մասնակիցներից շատերը կարևորելով ընթացող միջոցառումները, իրենց հոդվածներում  բարձր գնահատական են տվել թե թուրքմեն մարզիկների մեծարման և պարգևատրման արարողությանը և թե դեպի «V ասիական խաղեր – 2017»  միջոցառումների պատրաստվածության բարձր մակարդակին: (Տես`atavatan-turkmenistan.com և aipsmedia.com կայքերը):

Սեպտեմբերի 21-ի եզրափակիչ, չորրորդ լիագումար նիստում շարունակվեց սպորտային միջոցառումների բարձր մակարդակի նախապատրաստման և կազմակերպման գործում ունեցած ԶԼՄ-ների դերի, այդ միջոցառումների լուսաբանման և հեռարձակման հետ կապված հարցերի քննարկումը: Ֆորումի մասնակիցների համար կազմակերպվել էր նաև V ասիական խաղերում ներառված սպորտաձևերի ցուցադրումներ:

Ասիայի մարզական լրագրողների Օրը` սեպտեմբերի 22-ն տեղի ունեցավ  Միջազգային սպորտային մամուլի ասիական ասոցիացիայի կողմից սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի և լուսաբանման համար լրագրողների պարգևատրման արարողությունը: Մեդիաֆորումի մասնակիցները այցելեցին նաև «Նիսա» պետական ​​պատմամշակութային արգելոցը, քարանձավային լիճ «Կով Ատա»-ն  և «Գյոկդերե» գեղատեսիլ արվարձանը:

 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ