Եվա Մենդեսն ու Ռայան Գոսլինգը գաղտնի ամուսնացել են
ԼԱՅՖՌայան Գոսլինգը և Եվա Մենդեսը գաղտնի ամուսնացել են հինգ տարի միասին լինելուց հետո:

Այս զույգը սկսել է հանդիպել 2011 թվականից և իրենց հարաբերությունները պաշտոնական է դարձրել փոքրիկ արարողությամբ՝ ընտանիքի և մոտ ընկերների շրջապատում:

Զույգին մոտ կանգնած աղբյուրը Us Weekly-ին ասել է. «Եվան և Ռայանը միշտ էլ ամուսնական զույգի նման են եղել: Նրանք շատ են սիրում միմյանց:»

Դեռ հայտնի չէ, թե որտեղ է կայացել հարսանյաց արարողությունը և որ հայտնիներն են եղել նրանց հարսանիքի հյուրերի ցուցակում:

Հիշեցնենք, որ Եվան և Ռայանը հանդիպել էին ֆիլմի նկարահանման հրապարակում: Նրանք երկու դուստր ունեն՝ 2-ամյա Էսմերալդան, և փոքրիկ Ամանդան, ով լույս աշխարհ է եկել ապրիլ ամսին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



