Էներգետիկայի նորանշանակ նախարարը կընդունի նաիրիտցիներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը կառավարության նիստից հետո հանդիպեց այնտեղ հավաքված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, լսեց նրանց պահանջները` գործարանի վերագործարկման հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նաիրիտցիները նախարարին տեղեկացրին, որ ռկա է ներդրող, ով պատրաստ է գործարանի վերագործարկման համար իրականացնել 2 մլրդ դոլարի ներդրում: Աշոտ Մանուկյանն իր հերթին ընդգծեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին: Նորանշանակ նախարարը խնդրեց ժամանակ տալ իրեն՝ խնդրին ավելի մանրամասն ծանոթանալու համար և խոստացավ առաջիկա օրերին ընդունել նաիրիտցիներին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



