Երևան, 01.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հենրիխ Մխիթարյանը երեխաներին հորդորեց ամեն ինչ անել իրենց նպատակներին հասնելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ բարեգործական ձեռնարկ, որին ներկա էին «Հայկական Կարիտաս» ընկերության 30 շահառու երեխաներ Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից, Երևանից, որոնցից տասը Հայաստանում հանգրվանած սիրիահայ երեխաներ էին:

«Tecbuy» և «Airpo-Tech» ընկերությունների սփյուռքահայ գործարարներ Տիգրան Տչաբլակյանը և Գրիգոր Ժաբուրյանը Հենրիխ Մխիթարյանին նվիրեցին իրենց հեղինակած «էրեբունի հավերժ» ոսկյա բացառիկ ինքնահոս գրիչը, որն արտադրվել է իտալական հնագույն գրիչների արտադրող Մոնտեգրապպա (Montegrappa) ընկերության կողմից, իսկ Հենրիխ Մխիթարյանը ստորագրեց 30 հուշանվերային գնդակ, որոնք Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը նվիրեց երեխաներին:

Նկատի ունենալով միջոցառման բարեգործական բնույթը, Հենրիխ Մխիթարյանը երեխաների համար իր կողմից պատրաստել էր նաև մարզաշապիկներ, գլխարկներ և ոչ հուշանվերային, խաղային գնդակներ, որոնք նույնպես նվիրեց բարեգործական ձեռնարկին ներկա երեխաներին: Հենրիխ Մխիթարյանը բարեմաղթանքներ հղեց երեխաներին ՝ հորդորելով ամեն ինչ անել իրենց նպատակներին հասնելու համար: Բարեգործական ձեռնարկի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը ստորագրեց նաև անվանական 2 մարզաշապիկ և 20 գնդակ, որոնք հետագայում «Tecbuy» և «Airpo-Tech» ընկերությունների սփյուռքահայ գործարարներ Տիգրան Տչաբլակյանի և Գրիգոր Ժաբուրյանի կողմից կդրվեն բարեգործական աճուրդի, որից գոյացած գումարը կտրամադրվի Հայաստանի մանկատների սաներին:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանին նվիրաբերված գրիչի վրա պատկերված են հայկական խորհրդանիշեր՝ հայոց այբուբենը, նուռ, «Հավերժության անիվը», աղավնի, Զվարթնոցի և Էջմիածնի տաճարները և այլն: Խոսելով բարեգործական ձեռնարկի մասին` սփյուռքահայ գործարարներ Տիգրան Տչաբլակյանը և Գրիգոր Ժաբուրյանը ներկայացրեցին իրենց հեղինակած գրիչները և շնորհակալություն հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ ի դեմս ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ բարեգործական այս ձեռնարկն իրականացնելու հնարավորության ընձեռման համար, ինչպես նաև ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ բարեգործական այս ձեռնարկին իր մասնակցության համաձայնության համար: Ավարտին Հենրիխ Մխիթարյանը լուսանկարվեց երեխաների խմբի հետ:

Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ Ալեքսանյան«Նոա»-ն նվաճեց Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու «Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Չարենցավանի դատարանի միջադեպով կա 31 ձերբակալված Սամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինՄոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայովԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԵս լրջորեն մտածում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցի շուրջ. Թրամփ 31 անձ է ձերբակալվել, կանխվել է միջադեպը․ ՆԳՆ-ն՝ Չարենցավանի դատարանի նիստի ծեծկռտուքի մասին ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 106-րդն է Պուտինը Կրեմլում ընդունել է Փաշինյանին Եվրամիությունը 80 միլիոն եվրո է փոխանցել Ուկրաինային Քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի Չարենցավանի դատարանում ամբաստանյալի և տուժող հարազատների միջև ձեռնամարտ է եղել, կարգադրիչներ են վնասվածքներ ստացել Ռուսական կողմը հայտնում է Ուկրաինայի բարձրաստիճան զինծառայողի մահվան մասին Կուպյանսկի ուղղությամբ Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը աճել է․ Դատախազություն Արևմտյան Ուկրաինան զանգվածային հարվածների տակ է․ կիրառվել են անօդաչուներ Երբ է մեկնարկում կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը․ ինչպես է իրականացվում Իրանի նոր վարչակարգի նախագահը ՀՐԱԴԱԴԱՐ է խնդրել Ամերիկայի Միացյալ Նահանգներից․ Թրամփ Թեհրանը զգուշացրել է Պարսից ծոցում գտնվող Starlink կայաններին հնարավոր հարվածների մասին «Մայրիկ, չենք ուզում մաhանալ»․ Դաղստանում մի տղամարդ փրկել է ջրհեղեղի ժամանակ մեքենայի մեջ մնացած մորն ու երեխաներին (տեսանյութ) Խաղաղ ժամանակ չի կարող լինել, մենք պատրաստվում ենք պատերազմի․ Լուկաշենկո Ռուսաստանը կարող է աշխարհին առաջարկել նավթի և գազի փոխադրման անվտանգ երթուղիներ․ Պուտին ԱՄՆ-ն պլանավորում է ռազմական ընդլայնում Գրենլանդիայում. NYT Դեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները Դավիթին հիվանդանոցից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանԳազ չի լինի ապրիլի 3-ին․ հասցեներ Մեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Հին թղթադրամներն այլևս չեք կարողանա օգտագործել․ մինչ ե՞րբ քաղաքացիները կարող են դրանք փոխել բանկերում Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանԴեգրադացիա՝ «Level ՔՊ» Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալՏաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում Ի՞նչ է անելու Փաշինյանի կառավարությունը Աննա Հակոբյանի հագուստի և զարդերի հետ. մանրամասներ Փողոցի կենտրոնում դեռահասները գտել են 88,000 դոլար պարունակող պայուսակ և այրել գումարի մի մասըԴավիթի մայրը խնդրում է, որ իրեն էլ որդու հետ կալանքի տանեն Հայտնի են դարձել ԱԱ-ի բոլոր մասնակիցները․ Իտալիան երրորդ անգամ անընդմեջ չի մասնակցի Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանՍուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց Տղամարդը ձերբակալվել է երեխաներին ասեղներով լի կոնֆետ բաժանելու համարԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Դեբեդի գաղտնիքները․ բացահայտելով Հայաստանը (մաս 17)Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին