Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինձ համար լավ ու սրտացավ աշխատանքի գրավականը առաջին հերթին լավ մարդիկ են, այն թիմը, որի հետ աշխատում եմ. Լուսին Վարդանյան

ՖՈՏՈ

 Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Լուսին Վարդանյանը հեռուստադաշտում իր առաջին քայլերն արել է Հանրայաին հեռուստատեսությունում, երբ 2009-ին նկարահնվեց «Հանուն սիրո» սերիալում ու այդպիսով ճանաչվեց եւ սիրվեց հեռուստադիտողի կողմից: Այսօր Լուսինի քայլերը կրկին հարազատ հեռուստաընկերություն են տարել. Նա նկարահանվում է «Կյանքը շարունակվում է» նոր հաղորդաշարում, որն իր բնույթով սոցիալ-հոգեբանական նախագիծ է:

«Նախ փոքրիկ գաղտնիք բացելով՝ պիտի ասեմ, որ այս նախագծում ինձ հրավիրել են՝ նկատելով «Գուշակիր մեղեդին» երաժշտական հաղորդման ժամանակ, որին ամիսներ առաջ մասնակցեցի ու հաղթեցի: Այսինքն, բացի իմ աշխատանքները, այդ երաժշտական հաղորդումն է պատճառ հանդիսացել, որպեսզի այս նախագծում նկարահանվելու հրավերք ստանամ: Իսկ առաջարկը ստացա «Կյանքը շարունակվում է» հաղորդաշարի տնօրենից եւ ռեժիսորից ու պայմաններին, հատկապես դերասանական կազմին ծանոթանալուց հետո սիրով համաձայնեցի»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Լուսինն ու ընդգծեց.

«Ինձ համար լավ ու սրտացավ աշխատանքի գրավականը առաջին հերթին լավ մարդիկ են, այն թիմը, որի հետ աշխատում եմ: Վստահ կարող եմ ասել, որ բոլորն էլ հրաշալի անհատներ են, պրոֆեսիոնալ, ամեն մեկն իր գործի մասնագետն է ու շատ պունկտուալ, ինչը կատարյալ աշխատանքի 40%-ն է կազմում: Ուրախ եմ, որ կրկին իմ սիրելի Հանրային Հ/Ը-ում եմ աշխատում»:

Նշենք, որ «Կյանքը շարունակվում է» հաղորդաշարը, որը եթերում է սեպտեմբերի 12-ից, դաստիարակչական բնույթ է կրում, ավելին՝ Լուսինի խոսքով սցենարի հեղինակի հետ համատեղ սցենարական զարգացումների վրա աշխատում է հոգեբանը.

«Ինձ շատ է ոգեւորել այն միտքը, որ այս նախագիծը դաստիարակչական բնույթ է կրում իր մեջ, այն շատ ուսուցողական է, իսկ նման նախագիծ իրականացնելու համար մեծ աշխատանք է տարվում. Սցենարի վրա աշխատում է ոչ միայն սցենարի հեղինակը, այլեւ հոգեբանը, վերջինս յուրաքանչյուր սյուժե հոգեբանական վերլուծության է ենթարկում, անգամ դիալոգներն է նա գրում, ինչը էլ ավելի հետաքրքիր է դարձնում նախագիծը: Ուրախ կլինեմ, որ այս հաղորդաշարը երկար կյանք ունենա ու նման գործեր շատ լինեն»,- նշեց նա:

Խոսելով դերասանական անձնակազմից, Լուսին Վարդանյանը ընդգծեց.

«Առաջարկը ընդունելուս հարցում մեծ դեր է ունեցել նաեւ դերաանական կազմը. Բոլորը կիրթ, պրոֆեսիոնալ դերասաններ են, որոնց հետ աշխատելը ուղղակի հաճույք է ինձ համար. Ռոբերտ Հակոբյան, Ջուլիա Ստեփանյան, Արթուր Մանուկյան, Գեւորգ Չուլյան, Արմեն Սարգսյան՝ անուններ, որոնք հայտնի են հանդիսատեսին որպես պրոֆեսիոնալ դերասաններ»:

Ի դեպ՝ մեզ հետ զրույցի վերջում Լուսին Վարդանյանը նշեց, որ մոտ ապագայում հեռուստադիտողը իրեն մեկ այլ հեռուստասերիալում եւս կտեսնի, սակայն դեռեւս չբացեց փակագծերը, դրա թույլտվությունը չունենալու պատճառով:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Աղջիկը թոշակին տեր կանգնելու համար սպանել է 73-ամյա հորըՌուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 23-ի դրությամբ Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser»-ը և «Nissan X-Trail»-ը. կա վիրավnր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում93 տարեկանում կյանքից հեռացել է գիտնական, պետական գործիչ Գրիգորի Գաբրիելյանցը Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱՄՆ-ում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից բեռնատարի հետ բախnւմից հետո. կան տnւժածներ Հրաժարական կտամ․ ի՞նչ է խնդրում Փաշինյանն ընդդիմությունից ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումը. Politico Պահեստազորի սպաների զորակոչ․ կառավարությունը նոր որոշում է նախատեսում Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանAP. Դեմոկրատները ռեկորդային թվով տեղեր են ստանալու Ներկայացուցիչների պալատում Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...ԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասին Մինչև ո՞ւր կիջնի ոսկու գինըԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկան Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՎրաստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 բանտարկյալի՝ Սուրբ Գևորգի օրվա կապակցությամբ Ուղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով Ե՞րբ կզգացվի ձմեռային իրական սառնությունըՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) «Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացել Քուշներ. Թրամփը կոչ է արել Եվրոպային գումար ծախսել տնտեսության, այլ ոչ թե Ուկրաինայի վրա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. Պեսկով ԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The Guardian Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. Սուրենյանց Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել է Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է