Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համատեղելիությունը` ըստ աչքերի գույնի (թեստ)

ԼԱՅՖ

Մեծ սե՞ր, թե՞ ակնթարթային կիրք: Պարզվում է, որ աչքերի գույնով կարելի է որոշել, թե որքանո՞վ եք դուք համատեղելի: Ընդրեք ձեր և ձեր զուգընկերոջ աչքերի գույնը, և արդյունքը զարմացնող կլինի:

600x580

1. Շականակագույն- շականակագույն (կրակ-կրակ)

Դուք հեշտ եք հասկանում միմյանց, սակայն երբեմն բարդ է լինում միասին լինելը: Ձեզանից յուրաքանչյուրը հաճախ է վերմակը փորձում քաշել իր կողմը: Մշտապես նախանձում եք մյուսի հաջողությանը: Հաճախ փոխադարձ ինտրիգներ եք նախաձեռնում: Սակայն այդ պարագայում քաջ գիտեք. եթե ձեզանից որևէ մեկի հետ դժբախտություն պատահի, ապա մյուսը օգնության կհասնի: Եվ այդ օգնությունը կլինի անշահախնդիր ու ընդգրկուն: Ձեր հարաբերությունները երկարատև և արդյունավետ կլինեն, եթե դուք ընդհանուր թշնամի ունենաք (ղեկավար, մրցակից ընկերություն, վտանգավոր հարևան և այլն), որի դեմ պայքարում պետք է համախմբել ուժերը: Եթե արժանի հակառակորդ չհայտնվի, ձեր հարաբերությունները կլինեն ընկերական, միմյանց դեմ մանր-մունր դժգոհություններով: Եվ Աստված չանի, որ դուք թշնամիներ դառնաք: Այդ դեպքում զոհ կլինեք երկուսդ էլ, այդ ճակատամարտում հաղթող չի լինի:

2. Շականակագույն-կանաչ (կրակ-ջուր)

Ի սկզբանե դուք պետք է հակառակորդներ լինեիք. կրակը և ջուրը թշնամիներ են: Սակայն, եթե արդեն ընկերացել եք, ապա ձեր միությանը մեծ ապագա է սպասվում: Այն օգտակար է երկուսիդ համար էլ: Կրակը կեռացնի ջուրը, իսկ դա նշանակում է, որ շականակագույն աչքերովն ունակ է կանաչաչին մղել գործողությունների, ստեղծագործելու, պայքարի: Ջուրը մարում է կրակը, ասել է թե` կանաչաչյան դարչնագույն աչքերովին կարող է հետ պահել չմտածված և վտանգավեր քայլերից: Այդ իսկ պատճառով` լսեք միմյանց խորհուրդները: Քանի որ ձեր հարաբերություններում գլխավորը ջուրն է, կրակն այդ մասին չպետք է մոռանա ոչ մի վայրկյան:

3. Շականակագյուն-կապույտ (կրակ-օդ)

Ձեր հարաբերությունների մասին կարելի է ասել. «Իրարից բաժան` տխուր է, միասին` նեղվածք»: Ձեզ հետաքրքիր է միմյանց հետ: Հարմարավետ չէ, բառիս բուն իմաստով` հետաքրքիր: Որովհետև ձեր շփումը մշտապես վիճաբանություն է, հակաճառում, մեղադրանքներ, վիրավորանքների փոխանակում: Այդպիսի փոխհարաբերությունը գրգռում և ոգևորում է ձեզ: Ընդ որում, հրահրողը միշտ շականակագույն աչքերովն է: Չէ՞ որ ձեր հարաբերություններում առաջնորդը կրակն է: Ավելին, կապույտաչյան ոչ էլ ձգտում է առաջնորդության: Եթե շականակայուն աչքերովի հետ նրան լավ չլինի, պարզապես կգնա մեկ ուրշի մոտ: Դավաճանությունը օդի մոտ որևէ բարոյական մտատանջություններ չի առաջացնում: Այդ պատճառով ձեր միությունը երկար կլինի, եթե շականակագույնը հավերժ բանավեճի մեջ, այնուամենայնիվ, խնայի կապույտաչյային և չանցնի վտանգավոր սահմանը:

4. Շականակագույն-մոխրագույն (կրակ-հող)

Ճիշտ կլինի ասել, որ ձեր հարաբերություններում դուք տարածություն եք պահպանում: Երբեք միմյանց հանդեպ չեք բացի ձեր նվիրական գաղտնիքները և մոտ ընկերներ չեք դառնա: Սակայն ուժեղ եք նրանով, որ մեկդ մյուսին կարող եք ծառայություններ մատուցել: Դուք փոխադարձաբար օգտակար եք աշխատանքի մեջ: Կրակը գործի կամ խնդրի լուծմանն անցնելով, կարող է հենվել հողի ուժի, իմասնության, ինքնավստահության վրա: Իսկ հողը, կրակի հետ շփվելով, նրանից կարող է փոխառել խիզախություն և շարժունակություն: Այդ իսկ պատճառով ձեր` իրար տված խորհուրդները բացառապես արդյունավետ են: Այնպես որ աշխատեք ավելի մոտ լինել, փոխադարձ հարգանքն այն է, ինչը կօգնի ձեր միությունը երկար պահպանելուն: Չէ՞ որ ձերը հավասարների հարաբերություն է, իսկ ձեր զույգի մեջ չկա և չպետք է առաջնորդ լինի:

5. Կանաչ-կանաչ (ջուր-ջուր)

Ձեր հրաբերությունները հիմնված են փոխադարձ աջակցության վրա: Դուք միմյանց համար հոգեթերապևտի դեր եք կատարում: Եթե ձեզանից մեկն ու մեկն իրեն վատ է զգում, ապա հանգիստ կարող է արտասվել գլուխը մյուսի ուսին դնելով: Երբ երկուսվ եք, ապա ձեզ համար չկան խոսակցության փակ թեմաներ, կարող եք անկեղծ ու բաց լինել մինչև վերջ, քանի որ միշտ փոխըմբռնում կգտանեք առանց քննարկելու: Սակայն երկար ժամանակ միասին լինելը ձեզ համար վնասակար է: Դա կարող է նաև հանգեցնել զգացմունքների բթացման. երբ ջուրը մնում է առանց շարժման, փառակալում է:

Ձեր հարաբերությունները կարող է սպանել նաև խանդը: Եթե դուք սկսեք երրորդի պատճառով լրջորեն խանդել, ապա դա կարող է ավարտվել այնպիսի պատերազմով, որտեղ օգտագործվող զենքերի վրա արգելքներ չեն լինում: Գործածության մեջ կդրվեն և բամբասանքը, և հանիրավի մեղադրանքները, և ֆիզիկական բռնությունները: Վեր կանգնեք խանդից, մի փորձեք հաշվեհարդար տեսնել մեկդ մյուսից, և այդ դեպքում ձեր բարեկամությունն անսահման կձգվի:

6. Կանաչ-կապույտ (ջուր-օդ)

Ձեր հարաբերություններն ընկերական համարել չի կարելի: Դրանք փոխադարձ ակտիվացման հարաբերություններ են: Օդը, դառնալով քամի, կարող է փոթորկել ջուրը, փրփրացնել այն, ալիքներ առաջացնել: Դա նշանակում է, որ կապուտաչյան կարող է կանաչ աչքերովին ներշնչել վճռական քայլեր կատարելու, խնդիրների նոր լուծումներ որոնելու, դիպի նոր հորիզոններ ուղղորդվելու: Եվ ջուրը կյանքում շատ բանի կհասնի, եթե ականջալուր լինի քամու կանչին: Քամին էլ իր հերթին շատ բան կստանա այդ շփումից. հեղինակություն, հասարակական լավ դիրք, ինքնագնահատականի աճ:

Այդուհանդերձ ձեր համագործակցությունը մշտական չպետք է լինի. չէ՞ որ ալիքները կոտրում են քամուն: Այդ իսկ պատճառով, որպեսզի պահպանվի ձեր միությունը, որում չկա առաջնորդ, հանդիպեք հազվադեպ, սակայն առավելագուն փոխադարձ օգտակարությամբ:

7. Կանաչ-մոխտագույն (Ջուր-հող)

Ձեր միությունը բացառապես արգասաբեր է, սակայն մեկ պայմանով. եթե որպես առաջնորդ հանդես է գալիս մոխրագույն աչքերովը: Նա չպետք է ջրին թույլ տա դուրս գալ իր ափերից: Եթե ջուրը ստանձնի հողի ղեկավար և առաջնորդող դերը, ապա շատ բանի կհասնի կյանքում, կարիերայում, ստեղծագործական աշխատանքում և սիրո մեջ: Չէ՞ որ մոխրագույն աչքերովը պատրաստ է ամենայնս աջակցել կանաչաչյային` թե խորհուրդներով, թե ֆինանսապես, թե ֆիզիկական ուժով: Փոխարենը ջուրը հողին կարող է ապահովել հեգեկան հարմարավետություն` դառնալով մխիթարող, իսկ եթե հարկն է` բուժող: Եթե ջուրը կրքոտ լինի, չընդունի հողի առաջատարությունը, ջրհեղեղ կսարքի, և երկուսի համար էլ վատ կլինի: Կանաչ աչքերովը, ազատություն ստանալով, չի կարող դրանից օգտվել և կխրվի բազմաթիվ խնդիրների մեջ: Իսկ մոխրագույն աչքերովը կկորցնի հոգեկան հանգստությունը և կչորացնի իր հոգին: Հիշեք այդ և հոգ տարեք ձեր հարաբերությունների մասին:

8. Կապուտ-կապուտ (օդ-օդ)

Ձեզ շատ հեշտ է միմյանց հետ. այդպես թեթև կարող է լինել միայն օդը: Երբ դուք փոխայցելություններ եք ունենում, ապա ընկերոջ տուն ուրախություն և տոնական անհոգս մթնոլորտ եք տանում: Հեշտորեն մեկմեկու բուժում եք տխրությունից, ձանձրույթից, վշտից: Սակայն ձեզ կարող է միավորել ոչ միայն ընդանեկան հանգիստը: Ձեր հարաբերություններն ավելի կսերտանան, եթե հայտնվի ընդհանուր վեհ նպատակ կամ սեր: Կամ, եթե ձեզ միավորի ընդհանուր արկածախնդրությունը: Իսկ, ահա, համատեղ, քրտնաջան աշխատանքը դժվար թե ձեզ հաճույք պատճառի: Եթե երբևէ որոշեք բաժանվել, ապա դա կանեք առանց ցավացնելու, չեք նեղանա և քեն չեք պահի: Կմնաք պարզապես քնքույշ մտերիմներ: Այդ իսկ պարճառով, ամեն դեպքում, ձեր հարաբերություններում եղեք լավատես:

9. Կապուտ-մոխրգույն (օդ-հող)

Դուք շատ տարբեր մարդիկ եք: Շատ քիչ ընդհանուր բան ունեք: Սակայն, եթե արդեն միասին եք, ապա ձեր միությունը, ամենայն հավանականությամբ, հետաքրքրասիրությամբ է պայմանավորված: Ընդ որում հետաքրքրքսիրություն գլխավորապես դրսևորում է մոխրագույն աչքերովը: Չէ՞ որ հողը շատ դժվար է հասկանում օդի շարժունակությունը: Սակայն միաժամանակ նրա համար նախանձելի է և նա կցանկանար գոնե երբեմն լինել այդպես անհոգս, տարված, ռոմանտիկ: Ձեր հարաբերություններում մոխրագույն աչքերովը, քննադատելով կապուտաչյային, հիանում է նրանով: Իսկ կապուտաչյան թույլ է տալիս դա անել: Չէ՞ որ այս զույգում նա է առաջնորդը: Դրա համար ձեր հարաբերությունները կախված են նրանից, թե որքան ժամանակ օդին հետաքրքիր կլինի հողի ուշադրությունը: Եթե մոխրագույն աչքերովը փորձի առաջնորդ դառնալ և կապուտաչյային սկսի պարտադրել իր աշխարհայացքը, վերջինս պարզապես կհեռանա, բացարձակ չտխրելով հարաբերությունների ընդհատման համար:

10. Մոխրագույն-մոխրագույն (հող-հող)

Ձեր հարաբերությունները երկու եզների միություն է` միևնույն լծին կապված: Դրանցում չկան ռոմանտիկա և քնքշություն: Այնտեղ միայն օգտակարությունն է ու շահեկանությունը: Նաև` փոխադարձ խորին հարգանքը: Միասին կարող եք սարեր շուռ տալ: Սակայն ձեզ վտանգ է սպասվում: Որպեսզի հողը վարեն եզները պետք է լուծը հավասար ուժով քաշեն: Եթե ձեզանից մեկը սկսի թերանալ, խուսափել իր պարտականություններից, ապա հակամարտությունն անխուսափելի է: Ճիշտ է, այն շուտափույթ բաժանման չի հանգեցնի: Բաժանումը կլինի երկարատև և տանջալի: Իսկ բաժանվելով` երկուսդ էլ մշտապես զղջալու եք դրա համար: Այդ իսկ պատճառով մի հիասթափեցրեք մեկմեկու և ձեր խնդիրները մի գցեք ընկերոջ ուսերին: Եվ այդ դեպքում ձեր ընկերությունը, գրեթե, հավերժ կլինի:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա ԿոստանյանԵղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Հաճախակի քոր, մաշկի գունափոխում, ինչպես է զարգանում թաքնված քաղցկեղըԳազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջ100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել էԴանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Ավետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցԹրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Երևանում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքով Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան 8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում ենԻրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Մեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ 2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է