Արծվիկ Մինասյանը հերքում է լուրերը, թե վարչապետը չի ցանկանում աշխատել Դավիթ Լոքյանի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում աշխատել ՀՅԴ անդամ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ: Սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ նման խնդիր բացարձակապես չկա:
«Այդպիսի լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Ես արդեն ասացի, որ վարչապետի և ՀՅԴ-ական նախարարների միջև լարվածություն և անձնական խնդիրներ չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն շարունակում են աշխատել քաղաքական համաձայնության մասին համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու ուղղությամբ և որևէ խնդիր չկա:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



