Փաշինյանն ընդունում է Թևան Պողոսյանի՝ գինի խմելու առաջարկը, բայց պայմանով
ԲԼՈԳԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արձագանքել է պատգամավոր Թևան Պողոսյանի բաց նամակին, որով վերջինս Փաշինյանին ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին հրավիրել էր իրենց տուն՝ գինի խմելու ու երկրի ապագայի մասին մտորելու:
«Հարգելի Թևան.
Շնորհակալ եմ ձեր տուն այցելելու բաց հրավերի համար և սիրով ընդունում եմ, մանավանդ որ պարոն Մարուքյանի հետ որևէ անձնական խնդիր չունեմ։
Միայն մի խնդրանք-պայման. քաղաքական հարցեր չենք քննարկելու։
Քաղաքականությունը ինձ համար գործունեության հրապարակային և սթափ տեսակ է, որը չի կարող որոշվել փակ դռների ետևում, գինու շուրջ։
Կգամ կնոջս և փոքրիկներիս հետ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը»։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



