Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Աննա Դովլաթյան. «Դավիթը շատ է օգնում ինձ»

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Աննա Դովլաթյանը շուտով իր երկրորդ դերով կներկայանա հեռուստասերիալում. նա նկարահանվելու է ռեժիսոր Ելենա Արշակյանի «Կայարան» բազմասերիանոց ֆիլմում։ BlogNews-ի հետ զրույցում Աննան խոսել է մասնագիտական հմտություններ ձեռք բերելու և այս ասպարեզում ավելի պրոֆեսիոնալ ներկայանալու ցանկության մասին։

 - Աննա՛, շուտով երկրորդ դերով կներկայանաս հեռուստադիտողներին․ կարծես թե, քեզ գտար այս ամպուլայում։

- Թող ձևական համեստություն չթվա, սակայն ես ինձ դեռ չեմ համարում դերասանուհի։ Այդ մասնագիտությունը շատ խորն է, յուրաքանչյուր դեր պետք է կարողանաս անցկացնել քո միջով, որպեսզի կերպարդ ճիշտ հասցնես հանդիսատեսին։ Հեռուստադիտողը միանգամից զգում է, երբ անկեղծ չես։ Եթե պրոֆեսիոնալ դերասանուհի չես, պետք է պրոֆեսիոնալ մարդկանց օգնությամբ շատ աշխատես քեզ վրա։

Ինձ դուր է գալիս այս աշխատանքը. յուրաքանչյուր դեր նաև ուսուցողական է, քանի որ արհեստականորեն հայտնվում ես նոր իրավիճակում, կերպարիդ հետ փորձ ձեռք բերում՝ ինչպես կարելի է քեզ պահել տվյալ իրավիճակում։ Կերպարից շատ բան ես կարողանում քաղել։

Առաջին անգամ եմ աշխատելու Ելենա Արշակյանի հետ, սակայն արդեն հասցրել եմ կողքից նայել նրան՝ որպես ռեժիսորի։ Անկախ նրանից, որ նա կին է, կարողանում է շատ պրոֆեսիոնալ ձևով ղեկավարել թիմին, իսկ դա հեշտ չէ։ Նրան նաև որպես մարդ եմ գնահատում։

- Մասնագիտական կրթություն ստանալու մասին մտածո՞ւմ ես։

- Որքան շատ ես խաղում, այնքան ավելի ես բացվում, փորձ ես ձեռք բերում։ Առաջին դերն ինձ համար ավելի ռիսկային էր, հիմա որոշ չափով փորձ ունեմ։

Թատերական ընդունվելու մտադրություն չունեմ, սակայն հուսով եմ՝ նաև ռեժիսորի օգնությամբ կկարողանամ ճիշտ գրքեր ընտրել։

- Շատ դերասաններ համարում են, որ եթե պրոֆեսիոնալ ես, պետք է պատրաստ լինես նաև բաց տեսարանների։ Գիտեմ, որ դու հրաժարվում ես նկարահանվել բաց տեսարաններում։

- Հենց դրա համար էլ ես ինձ պրոֆեսիոնալ դերասանուհի չեմ կարող համարել։ Դերասանուհին պետք է պատրաստ լինի ամեն տեսարանի, սակայն Հայաստանում այդ պրոֆեսիոնալիզմը կարող է վուլգար  նայվել։ Ես իրավունք չունեմ որևէ մեկին քննադատելու, սակայն ինքս չեմ նկարահանվի համբույրի, բաց տեսարաներում, անբարոյականի դեր չեմ խաղա։

- Այսինքն՝ քեզ համար ավելի կարևոր է՝ ինչ կխոսեն մարդիկ, ոչ թե՝ ինչ  դու ես մտածում։

- Մեկը մյուսի հետ կապված է։ Ես այնպիսի մարդ չեմ, ով կասի, թե իր համար մեկ է՝ իր մասին ինչ կխոսեն։ Եթե հասարակության մեջ ես ապրում, պետք է հաճելի լինես  մարդկանց։ Եթե մի բան ինձ տհաճ է, ես չեմ անում, եթե չեմ ընդունում, ուրեմն՝ չեմ ընդունում։ Ինձ համար առաջնայինն իմ ընտանիքն է, իմ դաստիարակությունը, որն ինձ շատ բաներ թույլ չի տա։

- Ընկերդ՝ Դավիթը, բավականին խիստ է։ Նրա ազդեցությունը մե՞ծ է դիրքորոշմանդ վրա։

- Դավիթը միշտ կողքիս է և վստահ է, որ սխալ որևէ բան չի կարող լինել։ Դավիթը, իհարկե, դեմ կլինի նման տեսարաններին, սակայն մեր դեպքում դա երբեք չի քննարկվել, որովհետև ինքս էլ թույլ չեմ տա, որ հերթը հասնի նման խոսակցության։

- Իսկ դու ինչպե՞ս ես վերաբերվում իր մասնակցությամբ բաց տեսարաններին։

- Ես դրան շատ նորմալ եմ նայում, որովհետև նա տղա է։ Երբ ծանոթանում ես ներքին խոհանոցին, ճանաչում ես քո կողակցին, շատ հարցերի այլ կերպ ես նայում։ Ես խանդոտ չեմ, կարծում եմ՝ Դավթի խանդը երկուսիսի համար էլ հերիք է:)

- Դավիթն էլ մասնագիտությամբ դերասան չէ, բայց ավելի փորձառու է։ Խորհուրդներով օգնո՞ւմ է քեզ։

- Դավիթը շատ է օգնում ինձ։ Ամեն տեղ կողքիս է։ Ես լսում և հարգում եմ իրեն, քանի որ յուրքանչյուր առումով ինձ օգնում ու ճիշտ ուղու վրա է դնում։ Երբ մարդը և՛ գործով, և՛ խոսքով, և՛ հոգեպես կողքիդ է լինում, շատ է ուժ տալիս։ Ինքն էլ է ինձ հետ պարապում է։

Դավիթը միշտ ասում ու անգամ ստիպում է, որ կարդամ, ուսումնասիրեմ մասնագիտական գրականություն։ Ինքը շատ է կարևորում, որ դերասանն էմոցիաները վերապրի, ու ինձ միշտ խորհուրդ է տալիս միջովս  անցկացնեմ դերը, նոր խաղամ։ Ֆիլմեր նայելը ևս  կարևորում է, հաճախ միասին ֆիլմեր ենք դիտում։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱՄՆ-ում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից բեռնատարի հետ բախnւմից հետո. կան տnւժածներ Հրաժարական կտամ․ ի՞նչ է խնդրում Փաշինյանն ընդդիմությունից ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումը. Politico Պահեստազորի սպաների զորակոչ․ կառավարությունը նոր որոշում է նախատեսում Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանAP. Դեմոկրատները ռեկորդային թվով տեղեր են ստանալու Ներկայացուցիչների պալատում Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...ԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասին Մինչև ո՞ւր կիջնի ոսկու գինըԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկան Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՎրաստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 բանտարկյալի՝ Սուրբ Գևորգի օրվա կապակցությամբ Ուղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով Ե՞րբ կզգացվի ձմեռային իրական սառնությունըՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) «Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացել Քուշներ. Թրամփը կոչ է արել Եվրոպային գումար ծախսել տնտեսության, այլ ոչ թե Ուկրաինայի վրա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. Պեսկով ԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The Guardian Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. Սուրենյանց Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել է Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել