ՀԷՑ-ը փող չունի, թող գույքով վճարի՝ «գույք պարտքի դիմաց»՝ ոնց որ այն ժամանակ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանի հետմ ով անդրադառնալով ռուսական ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի թանկացմանը, նշել է.
«Խայտառակություն է, երբ պետությունն իր պետական սեփականությունը մասնավորեցնում է եւ տալիս է այլ պետության որպես պետական սեփականություն: Սա հիմարության գագաթնակետն է, եւ այդ ժամանակվա ղեկավարներին այլկերպ բնորոշել անհնար է:
Ինչ վերաբերում է հարաբերություններին, մենք 100 մլն պատք էինք մնացել եւ դրա դիմաց ռուսական պետությանը վճարեցինք գույքով: Հիմառուսական պետությունը՝ հանձինս իր հիմնարկության, պարտք է մնացել: Իմ հաշվիչում որքան էլէներգիայի վարձ եղել է, ես մուծել եմ, նույնն էլ դուք: Եւ մենք բացարձակ պարտավոր չենք իրենց կրած վնասների համար հատուցել: ՌԴ-ն պարտք է մնացել. գումար չունեն՝ թող գույքով վճարեն՝ «գույք պարտքի դիմաց»: Մեր պետությունը պետք է այս սկզբունքով առաջնորդվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում