«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր» խաղի ժամանակ խաղադաշտ է ներխուժել Իբրահիմովիչի նմանակը
ՍՊՈՐՏԱնգլիայի Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր Սիթի» հանդիպման ժամանակ հետաքրքիր միջադեպ է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման ժամանակ երկրպագուներից մեկին հաջողվել է ներխուժել խաղադաշտ և մոտենալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
Որոշ ժամանակ անց մարզադաշտի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է երկրպագուին հեռացնել խաղադաշտից: Ուշագրավ է, որ խաղադաշտ ներխուժած երկրպագուն արտաքինից շատ նման է շվեդ հարձակվողին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղին հայտավորված չէր:

1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



