Գերմանիայում աճել են քսենոֆոբիայի հողի վրա կատարվող բռնության դեպքերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանիայում զգալիորեն աճել են քսենոֆոբիայի հողի վրա կատարվող բռնության դեպքերը: Հունվարից մինչև սեպտեմբերի կեսերը Գերմանիայի ոստիկանությունը գրանցել է աջ ծայրահեղականների և ռասիստների կողմից իրականացված բռնության 507 դեպք, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է անցած տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշը՝ հայտնում է Der Spiegel-ը:
Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2016 թվականի 8.5 ամիսների ընթացքում գրանցվել է ավելի քան 1800 հանցագործություն քաղաքական դրդապատճառներով՝ ընդդեմ փախստականի կարգավիճակ հայցողների կամ արդեն ստացածների դեմ: Բռնության ակտերի թվում են 78 հրկիզում և 7 սպանություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



