Ձեռքերը մեկնել, պահել է տատիին. Վանաձորում պատշգամբից նետված 90-ամյա կնոջ կյանքը 19-ամյա տղա է փրկել. Հրաշքի մանրամասները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձորում սեպտեմբերի 24-ին շենքի 2-րդ հարկի պատշգամբից նետվել ինքնասպանության փորձ կատարած 90-ամյա կնոջ՝ Վարդանուշ Մարտիրոսյանի կյանքը փրկել է 19-ամյա մի տղա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է կնոջ դուստրը:
«Մենք տանը չենք եղել, դրսի մարդիկ են պատմել, որ էդ տղան տարածքում է եղել, տեսել է, որ տատին փորձում է նետվել, վազել է, ձեռքերը մեկնել է, էդ թափի տակ կարողացել է պահել տատիին նենց, որ գլուխը ոչ մի տեղ չի հարվածել, կոտրվածքներ է ստացել միայն»,- պատմել է Ռուզաննա Մարտիրոսյանը:
Ռուզաննան պատմել է, որ մայրը հոգեմետ դեղեր է ընդունում, դրանց ազդեցության տակ է եղել, նետվել է:
Մարտիրոսյանները փնտրում են կնոջ կյանքը փրկած տղային:
Հրապարակումն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



