Գոհար Ավետիսյանն այսօր նշանվում է
ԼԱՅՖWnews.am-ը գրում է․
Մոսկվայի ամենահայտնի դիմահարդար հայուհի Գոհար Ավետիսյանն այսօր նշանվում է։
Instagram-ի իր էջում Գոհարը նոր լուսանկար է տեղադրել՝ մակագրելով.
«Այսօր ինձ համար երջանիկ օր է. #նշան»։

Նշենք, որ Գոհարի նշանածը Վահիկ Մարտիրոսյանն է, ով երգիչ է։
Վահիկը Գոհարին ամուսնության առաջարկ էր արել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Նրանք իրար ճանաչում են երեք տարի։
«Նա իմ կողքին է արդեն 3 տարի, մենք ընկերներ էինք, ես միշտ գիտեի, որ դուր եմ գալիս նրան, բայց ինքս ընկալում էին նրան որպես ընկեր: Երբեք չէի պատկերացնի, որ սեպտեմբերի 1-ին , երբ ես կժամանեմ աշխարհի ամենագեղեցիկ քաղաք, օդանավակայանում ամուսնության առաջարկ կստանամ և կպատասխանեմ ԱՅՈ»,- գրել էր Գոհարն ամուսնության առաջարկ ստանալուց հետո։

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



