Կլիչկոյի ռևանշը հետաձգվում է
ՍՊՈՐՏՊրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգԻ WBO եւ WBA վարկածով աշխարհի չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրիի (25-0, 18 КО) եւ աշխարհի նախկին չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի (64-4, 54 КО) մենամարտը նորից հետաձգվել է անորոշ ժամանակով:
Նշվում է, որ բրիտանացի մարզիկը վնասվածք ունի եւ այդ մասին արդեն հայտնել է ուկրաինական կողմին: Կլիչկոյի եւ Ֆյուրիի միջեւ մենամարտը երկրորդ անգամ է հետաձգվում: Այն պետք է կայանար հուլիսի 9-ին, սակայն բրիտանացի մարզիկն ուներ ոտնաթաթի վնասվածք, ինչի պատճառով որոշվել էր տիտղոսները վիճարկել հոկտեմբերի 29-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



