«Հրապարակ». Երևանի մետրոպոլիտենը սկսել է աշխատել 07:30-ից 06:30–ի փոխարեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Երեկ խմբագրություն զանգահարած տիկին Սեդան ասում էր, որ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային ժամերը փոխել են՝ առաջ մետրոն սկսում էր աշխատել ժամը 06:30–ին, հիմա՝07:30-ին սկսում է, 23:00-ին՝ ավարտում: «Ժամը 7-ին պետք է արդեն գործի տեղում լինեմ, իսկ մետրոն այդ ժամին նոր սկսում է իր աշխատանքը, արդեն նկատողություն եմ ստացել, եթե մի անգամ էլ ուշանամ, աշխատանքից կհեռացնեն»,- ասաց ՝ տիկինը: Պարզվում է՝ մետրոպոլիտենը որոշել է ծախսերի խնայողություն անել, քանի որ առավոտյան ժամերին ուղևորների հոսքը նվազել է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



