Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Շիշ էր, որ ֆռում էր օդի մեջ». «Բելաջիո»-ում հայտնի ռեժիսորը հայտնվել է սեղանի վրա ու բռնվել «մարտի»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մի անգամ ավարտվել, վերաքննիչ քրեական դատարանի կողմից նորից վերադարձվել ու նորից սկսվել է Արթուր Վարդանյանի գործի դատական քննությունը:

Նախաքննական մարմինը 41-ամյա Արթուրին մեղադրել էր որպես զենք գործադրված առարկայով խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Դեպքի վայրը եղել է «Բելաջիո» ռեստորանը:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 8-ին Արթուր Վարդանյանը «Բելաջիո» ռեստորանի երկրորդ հարկում մասնակցել է ընկերոջ հարսանյաց արարողությանը: Օգտագործել է ոգելից խմիչք: Ժամը 23-ի սահմաններում նա մոտեցել է հարևան սեղանի մոտ նստած անծանոթ կնոջը, բռնել է նրա ձեռքը, խոսակցություն է «ծավալել»: Այդ ժամանակ մոտեցել է մի տղամարդ՝ հիշյալ կնոջ սեղանակիցը, պարզաբանում է պահանջել: Վիճաբանություն է սկսվել: Արթուր Վարդանյանը «ծեծի է ենթարկել» այդ տղամարդուն, բարձրացել-կանգնել է սեղաններից մեկի վրա ու սեղանին դրված «ապակե սպասքը որպես զենք գործածելով»՝ անկանոն նետել է համալիրում գտնվողների ուղղությամբ՝ «իրական վտանգ ստեղծելով նրանց կյանքի և առողջության համար, ինչն արտահայտվել է պարահրապակում գտնվող, այս գործով տուժող ճանաչված Մայիս Ե.-ի՝ գլխի շրջանում ստացած վնասվածքով: Վնասվել է նաև «Բելաջիոյի» գույքը, խաթարվել է ռեստորանի բնականոն աշխատանքը, խանգարվել են մարդկանց հանգիստը և ուրախությունը:

Առաջին անգամ գործը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվել է Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Ամբաստանյալ Արթուր Վարդանյանը մեղսագրված արարքի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե մասնագիտությամբ ռեժիսոր է, ֆիլմերի ու տեսահոլովակների հեղինակ: Իր աշխատանքների համար բազմիցս խրախուսվել ու պարգևներ է ստացել:

2014 թվականի մայիսի 8-ին գնացել է «Բելաջիո» ռեստորան՝ ընկերոջ հարսանյաց արարողությանը մասնակցելու:

Ժամը 23-ի սահմաններում, երբ հարսանիքը մոտենում էր ավարտին, հարևան սեղանի մոտ ինքը նկատել է «հայուհուն բնորոշ, արտահայտված դիմագծերով մի կնոջ, ում կերպարը հետաքրքրել է իրեն՝ որպես մասնագետի, ինքը այդպիսի արտիստիկ արտաքինով կնոջ շատ վաղուց էր փնտրում»:

Մոտեցել, ցանկացել է ծանոթանալ և առաջարկել, որ նկարահանվի Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված ֆիլմում: Մոտեցել, բայց չի հասցրել իր առաջարկը հնչեցնել: Ներկայացել է, ասել է իր մասնագիտությունը, բայց այդ պահին հետևից մեկը քաշել է իրեն, վայր է գցել ու սկսել է հարվածել ոտքերով ու ձեռքերով: Ինքը գլխի հատվածում բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Ստեղծվել է խառնաշփոթ վիճակ: Ինքը փորձել է պաշտպանվել, «ինչ-որ տեղ նաև՝ փրկվել»:

Քանի որ դեպի աստիճանավանդակ փախչելու հնարավորություն չուներ, բարձրացել է աստիճանների ուղղությամբ դրված սեղաններից մեկի վրա, որ սեղանների վրայով փախչի: Վախեցած է եղել, չի բացառում, որ փախչելու ընթացքում ոտքերով գետնին թափած լինի սեղանին դրված սպասքն ու շշերը, բայց դրանք միտումնավոր չի նետել՝ ինչ-որ անձի վնաս պատճառելու, առավել ևս՝ հասարակական կարգը խախտելու նպատակով: «Այդ՝ քաոսային իրավիճակում իր վրա նետել են տարբեր առարկաներ, այդ թվում՝ շշեր… Ինքը սեղանի վրա կանգնած բղավել է, որ իրեն չխփեն: Այդ ժամանակ մի ձեռքով շիշ է վերցրել, որ գոնե այդ կերպ վախեցնի իր վրա առարկաներ նետող մարդկանց, փորձի նրանց հետ պահել իրեն ծեծի ենթարկելուց, բայց այդ ժամանակ շիշը սահել է իր ձեռքից ու հնարավոր է՝ պատահականորեն դիպած լինի որևէ մեկին, ով ընդհանրապես առնչություն չի ունեցել կատարվողի հետ…»: Այսինքն, ըստ ամբաստանյալի, ինքը նպատակաուղղված որևէ մեկին մարմնական վնասվածք պատճառելու համար շիշ կամ այլ առարկա չի նետել…

Ամբաստանյալը պնդել է, որ անծանոթ կնոջը մոտեցել է մեկ անգամ, երբ նա նստած էր սեղանի մոտ՝ դստեր հետ: Այդ ժամանակ որևէ անձ իրեն չի մոտեցել, չի զգուշացրել, որ անծանոթ կնոջը չանհանգստացնի, «հակառակ պարագայում ինքը երկրորդ անգամ նրան չէր մոտենա»: Ամբաստանյալը ենթադրել է, որ ռեստորանում իրեն ծեծի են ենթարկել 6-7 մարդ: Իսկ գործով տուժող Մայիս Ե.-ին ինքը դեպքի պահին ընդհանրապես չի տեսել…

Արթուր Վարդանյանը զղջացել է, որ իր գործողությունների հետևանքով խախտվել է մարդկանց անդորրը, զղջացել է, որ մոտեցել է անծանոթ կնոջը, քանի որ եթե չմոտենար, չէր ստեղծվի այդ «քաոսային իրավիճակը»… Միևնույն ժամանակ ամբաստանյալը պնդել է, որ մեղսագրված արարքը չի կատարել:

Ամբաստանյալը հայտնել է նաև, որ մանուկ հասակում ավտովթարի հետևանքով կտրվել է իր մի ձեռքը: Այդ պատճառով, որոշակի բարդույթներից ելնելով՝ ինքը հասարակության մեջ երբեք չի փորձել ներկայանալ որպես հաշմանդամ, չի ցանկացել խղճահարություն հարուցել շրջապատում: Թեկուզ՝ վնասված ձեռքով, բայց միշտ ցանկացել է ներկայանալ որպես հասարակության լիարժեք անդամ…

Արթուր Վարդանյանը չի բացառել, որ դեպքի պահին ինքը գոռացել, աղմկել է, բայց այդ գոռոցն ուղղված է եղել իրեն հարվածող անձին: Խառնաշփոթը կարճ է տևել: Եկել են ոստիկանները, բերման են ենթարկել մարդկանց, նաև՝ իրեն: Հետո իր խնդրանքով իրեն տարել են հիվանդանոց՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:

Ըստ ամբաստանյալի՝ դեպքի ժամանակ ինքը օգտագործել էր «միջին քանակի ալկոհոլ, բայց գիտակցել է իր գործողությունների նշանակությունը…»:

Տուժող Մայիս Ե.-ն դատարանում հայտնել է, թե դեպքի օրը «Բելաջիո» ռեստորանում էին՝ դստեր ընկերուհու ծննդյան օրվա կապակցությամբ: Ինքը մեկ-երկու բաժակ ալկոհոլ է օգտագործել: Հետո խառնաշփոթ է սկսվել պարահրապարակում: Ինքն անհանգստացել է դստեր համար, տեղից վեր է կացել ու առաջացել է դեպի պարահրապարակ: Տեսել է մի անձնավորության՝ սեղանին կանգնած, բայց չի տեսել, որ նա շիշ նետի: Խառնաշփոթի ընթացքում մի շիշ է դիպել իր ճակատին, ինքն ուշաթափվել-ընկել է: Երբ վեր է կացել, կնոջ ու մի անծանոթ տղամարդու օգնությամբ իջել է ներքև, բայց աստիճաններով իջնելիս էլ են հարվածել իրեն՝ աչքի հատվածում: Ինքը լվացվել է, հանել է արյունոտ շորերը՝ շապիկն ու վերնաշապիկը, հետո ոստիկանները բերման են ենթարկել: Բաժնում ինքը հրաժարվել է հիվանդանոց գնալուց, քանի որ անհանգստացած էր կնոջ ու դստեր համար:

Տուժողը դատարանում ասել է. «Շիշ էր, որ ֆռում էր օդի մեջ»: Տուժողը պնդել է, թե չի տեսել՝ ով է կոնկրետ իր վրա շիշ նետել, ում նետած շշից է ինքը վնասվածք ստացել: Թևը վնասված անձի ձեռքին էլ շիշ չի տեսել…

«Բելաջիոյի» մատուցողները հիմնականում ասել են, թե սեղանին կանգնած է եղել մի թևը վնասված՝ հագուստի այդ թևը գրպանը դրած մի տղամարդ, ով շշեր է նետել…

Աշխատողներից մեկը նշել է, որ թևը վնասված տղամարդը երկու անգամ է մոտեցել հարևան սեղանի կնոջը՝ սեղանի մոտ ու պարահրապարակում…

Անծանոթուհին գործով պարզաբանված չէ…

Ընդհանուր իրավասության դատարանը առաջին դատաքննության ավարտին եզրակացրել է, որ «Վարդանյանի արարքում դեպքի պահին բացակայել են խուլիգանական դրդումները, քանի որ նա ակտիվ գործողություններ է սկսել մի քանի անձանց կողմից ծեծի ենթարկվելուց հետո միայն ու գործել է վախի, տագնապի պայմաններում՝ գտնվելով հուզական վիճակում»:

Արթուր Վարդանյանն արդարացվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Արդարացման դատավճիռը բողոքարկել է մեղադրող դատախազ Ա. Մարտիրոսյանը՝ պահանջելով բեկանել արդարացման դատավճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ՝ խուլիգանության համար մեղավոր ճանաչելով Արթուր Վարդանյանին ու դատապարտելով համաչափ պատժի՝ ազատազրկման ձևով: Կամ՝ բեկանել արդարացման դատավճիռը, գործն ուղարկել նույն առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Վերաքննիչ քրեական դատարանը, անդրադառնալով առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին, թե Արթուր Վարդանյանի գործողությունները պաշտպանվելու նպատակ են ունեցել, ուղղված են եղել այն անձանց, ովքեր իր նկատմամբ դրսևորել են հակաօրինական ու հակաբարոյական վարքագիծ, եզրակացրել է, որ դա պատճառաբանված չէ, չի բխում գործի փաստական տվյալներից: Ըստ վերաքննիչի եզրահանգման՝ վիճաբանության մյուս մասնակիցների սկզբնական վարքագիծը՝ ուղղված Ա. Վարդանյանին, եղել է իրավաչափ, քանի որ Վարդանյանը հասարակական վայրում գտնվող անծանոթ կնոջն ուղղված իր գործողությունների համար նախ դիտողություն է ստացել, բայց շարունակել է գործողությունները, ապա և բարձրացել է սեղանի վրա, սպասքը «հայհոյանքների ուղեկցությամբ նետել է դեպի հասարակությունը…»:

Դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. վերաքննիչ դատարանը՝ Մ. Պետրոսյան, Ա. Խաչատրյան, Ս. Համբարձումյան կազմով բեկանել է արդարացման դատավճիռը, գործն ուղարկել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Նախագահող դատավորն է Արմեն Բեկթաշյանը:

Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակը