Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սահմանամերձ Խաչիկ գյուղում նշվեց գաթայի ամենամյա փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Նախիջևանի բարձր լեռները թիկունքին զգալով, որն ամբողջանում է Փոքր Մասիսի ճերմակ գագաթով, Երևանից 120 կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ գյուղի բնակիչները մշտարթուն հսկում են հայրենիքի՝ իրենց բաժին ընկած սահմանն ու այս հատվածում հակառակորդին թելադրում խաղաղություն: Հայ-ադրբեջանական սահմանից 500 մ հեռավորության վրա՝ թիկնեղ լեռների ստորոտում ծվարած Խաչիկ գյուղում, տեղի ունեցավ ավանդական դարձած գաթայի ամենամյա փառատոնը: Մինչ փառատոնի մեկնարկը Արենիից Խաչիկ գնացող ճանապարհահատվածում տեղի ունեցավ Սուրբ խաչի բացման արարողությունը:

Խաչքարի հովանավորը գործարար Ռոբերտ Խաչատրյանն է, ում հայրը քանդակագործի հետ ուխտ էր արել, որ Խաչիկ գյուղ մտնող ճանապարհին պետք է տեղադրվի Սուրբ խաչը, և այդ խաչը պետք է նայի դեպի մեր բիբլիական Արարատը: Խաչքարի բացման արարողությունից հետո հյուրերն այցելեցին Խաչիկ գյուղ: Գյուղապետարանի առջև տեղի ունեցավ ավանդական դարձած գաթայի համտեսման արարողությունը:

Տոնին ներկա գտնվողներին ներկայացվեցին ամենամեծ և ամենափոքր գաթաները՝ 3մ 20սմ և 3սմ տրամագծերով համապատասխանաբար:
Փառատոնի ընթացքում անցկացվեցին բազմապիսի խաղեր, հյուրերը մասնակցեցին օղու թորման ընթացքին, համտեսեցին Խաչիկին բնորոշ ճաշատեսակներ և բարիքներ: Գյուղում գործող փոքրիկ թանգարանում կազմակերպվել էր արվեստի և արհեստի գործերի, ձեռագործ աշխատանքների ցուցահանդես վաճառք: Կազմակերպված միջոցառման ընթացքում իրենց ելույթներով հանդես եկան Սոֆի Մխեյանը, Սիբիլը, Եղեգնաձորում գործող պարի համույթները, Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաները և այլք:

Խաչիկը հերոսների դարբնոց է: Հայրենիքի հանդեպ պատասխանատվությունն ու սերն այստեղ քննարկման ենթակա չեն: Խաչիկը երկրի այն մի փոքրիկ հատվածն է, որտեղից սկսվում կամ վերջանում է Հայաստանը: Խաչիկցիների մեծ մասը պայմանագրային զինծառայող է, զբաղվում են նաև անասնապահությամբ, որոշ չափով էլ՝ հողագործությամբ, որից ստացված բերքը հիմնականում իրացվում է շուկաներում:

Նարեկ Միրզոյան / Past.am

ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին