Զուգարանից օգտվելու ցուցումներ` ուսանողների համար
ԼԱՅՖՈւելսի Սուոնսի քաղաքի Համալսարանի ուսանողներին զուգարանից օգտվելու ցուցումներ են տրվել այն բանից հետո, երբ ուսումնական հաստատության զուգարանների վիճակի մասին բողոքներ են հնչել:
Համալսարանի ղեկավարությունը ստիպված է եղել հատուկ պաստառների միջոցով ներկայացնել ուսանողներին, թե ինչպես պետք է ճիշտ օգտվել զուգարանից: Ընդ որում` թե՛ իգական, և թե՛ արական սեռի ներկայացուցիչներին:
Համալսարանի վերադասները զուգարանների անմխիթար վիճակի պատճառ են անվանել տարբեր ազգությունների ուսանողների «մշակութային տարբերությունները» հիգիենայի հարցերում:
Առայժմ պաստառները միայն վրդովմունք են առաջացրել համալսարանի 18 հազար ուսանողների շրջանում:
Ուսանողներից մեկը ասել է, թե սկզբում իրենց բավական զվարճացրել են պաստառները` մինչև որ հասկացել են, որ դրանք կատակ չեն:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



