Ամերիկյան գիտնականները բացահայտել են «զոքանչի սինդրոմը»
ԼԱՅՖՏղամարդիկ, որոնք զոհանչի հետ մեկ հարկի տակ են ապրում, ավելի հաճախ են տառապում սրտի, անոթների և պոտենցիայի խնդրիներով, այս մասին` korrespondent.net-ի հաղորդմամբ, հայտարարում են ԱՄՆ-ի գիտնականները:
Միչիգանի մարդաբանության ինստիտուտի մասնագետները 1000 տղամարդու մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել: Ուսումնասիրվել է մասնակիցների մինչև ամուսնութուն և դրանից հետո առողջության փոփոխությունը:
Պարզվել է, որ ամուսնանալուց հետո հետազոտության մասնակիցների 70%-ի կենսական ցուցանիշները բարելավվել են, իսկ 30%-ի ցուցանիշները կտրուկ անկում են գրանցել:
Այդ փոքրամասնությանը միավորում էր մեկ հանգամանք` նրանք բոլորը հարսանիքից հետո կնոջ մոր հետ նույն տան մեջ են բնակվել:
Սակայն, գիտնականները հերքել են այն ենթադրությունը, ըստ որի` տղամարդկանց առողջության անկման պատճառը զոքանչի հետ վատ հարաբերություններն են եղել:
Միչիգանի մարդաբանության ինստիտուտի մասնագետները կարծում են, որ տղամարդկանց օրգանիզմը գենետիկորեն ծրագրված է կնոջ մորը վատ տանելուն: Նրանք դա անվանել են «զոքանչի սինդրոմ» և բացատրել են, որ այն հիմնված է 2 դոմինանտ անձանց ենթագիտակցական հակամարտության վրա:



