Ամերիկուհին 3 անգամ մերկ անցել է սկաների միջով. նա շատ սեքսուալ էր
ԼԱՅՖԱՄՆ-ի Տեխաս նահանգի բնակչուհի Էլեն Թերելը, իր ամուսնու հետ Ավստրալիա մեկնելուց առաջ երեք անգամ անցել է ռենտգենային սարքի միջով, տեղեկացնում է News.com.au կայքը:
Թերելը ասել է, որ ոստիկանության աշխատակիցները սկզբում խնդրել են նրան մերկանալ ու անցնել սարքի միջով: Ինչպես բոլոր ուղևորները, այնպես էլ ամերիկուհին չի առարկել:
Ոստիկանության աշխատակիցը Թերելին հարցրել է, արդյո՞ք նա մարզվել է թենիսով: Կնոջ բացասական պատասխանից հետո նրան կրկին խնդրել են անցնել սարքի միջով:
Սակայն, ամենայն հավանականությամբ` այդ ստուգումը նույնպես չի բավարարել իրավապահին, ով երրորդ անգամ է խնդրել կնոջն անցնել սարքի միջով:
Ավելի ուշ նա ասել, որ երեք երեխայի մայր Թերելիի մարմինը բավական սեքսուալ է:
Կինը խոստովանել է, որ իրեն «բռնաբարված» է զգացել, երբ տեսել է, թե ինչպես են գրգռված ոստիկանները էկրանին նայում իր մերկ պատկերները:



