Երեք կիլոգրամ ոսկի են գտել Դաքայի օդանավակայանի աղբանոթում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲանգլադեշի մաքսային ծառայության աշխատակիցները երեք կիլոգրամ ոսկի են գտել Դաքա քաղաքի Հազրաթ Շահջալալ միջազգային օդանավակայանի աղբանոթում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մաքսավորները տեղեկատվություն Էին ստացել օդանավակայան ժամանած հնարավոր մաքսանենգների վերաբերյալ: Որոնողական գործողության շնորհիվ նրանք ոսկու տասը ձուլակտոր են հայտնաբերել ներգաղթի գոտում գտնվող աղբանոթում:
«Մենք այն կարծիքին ենք, որ ենթադրյալ մաքսանենգներն ազատվել են ոսկուց՝ նկատելով մեր սպաների տագնապալի ակտիվությունը»,- մաքսային ծառայության ներկայացուցիչ Մոյնուլ Խանի խոսքը մեջբերել Է Daily Star հրատարակությունը:
Գտածոյի շուկայական արժեքը գնահատվում Է 190 հազար դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



