Բաքու-Թբիլիսի-Կարս գազատարով գազի մատակարարումը վերականգնվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲաքու-Թբիլիսի-Կարս գազատարով գազի բնականոն փոխադրումը վերականգնվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտնել է British Petrolium-Ադրբեջան ընկերության մամուլի ծառայության ղեկավար Թամամ Բայաթլըն: Նա տեղեկացրել է, որ գազի արտահանման գործընթացն իրականացվում է բնականոն հունով:
Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) օգոստոսի 25-ին պայթեցրել էր Բաքու-Թբիլիսի-Կարս գազատարը Կարսի շրջանի Սարիղամիշ բնակավայրի մոտ: Քուրդ զինյալների կողմից իրականացված հարձակման հետևանքով գազի մատակարարումը դադարեցվել էր:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



