Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եղել է, որ ֆինանսական կողմը չի բավարարել, պատահել է՝ ինչ-ինչ նրբություններ ինձ դուր չեն եկել. Նելլի Խերանյան

ԼԱՅՖ

Life.panorama.am ը զրուցել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նելլի Խերանյանի հետ` 

«Կյանք ու կռիվ» ֆիլմում իր մասնակցության,տեւական դադարից հետո կրկին սերիալում նկարահանվելու 

իր որոշման և այլ թեմաների մասին:

Խոսելով «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանման ընթացքի մասին՝ դերասանուհին պատմեց. 

«Հարյուր տոկոսանոց հարմարավետ աշխատանքային պրոցես էր ստեղծված: Որևէ   բան ինչ չի զայրացրել, չի ազդել նյարդերիս վրա և որևէ բանից ես եմ անհանգստացել»: 

Իսկ թե ի՞նչը կարող էր նկարահանման հրապարակում զայրացնել Նելլի Խերանյանին, դերասանուհին 

հստակեցրեց.

«Գիտեք, ստեղծագործող մարդու համար շատ կարևոր է այն փաստը, որ որևէ բան իրեն չզայրացնի: 

Ես ինքս կարող եմ շատ փոքր բանից զայրանալ և շատ մեծ բանի նկատմամբ կարող եմ անտարբեր լինել, օրինակ` կարող եմ անհարգալից որևէ 

արտահայտությունից, հայացքից կամ 

ստեղծված անհարմարությունից նյարդայնանալ ու նեղսրտել»,- մեզ հետ զրույցում նշեց Նելլի Խերանյանը:

Նրա խոսքով` «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանման գործընթացից ինքը միմիայն դրական լիցքեր ու հաճույք է ստացել:

«Ցավոք, ժամանակի սղության պատճառով դեռ չեմ հասցրել ֆիլմը դիտել, այդ իսկ պատճառով ինձ թույլ չեմ տա որևէ բան ասել ֆիլմի վերջնական տարբերակի մասին: Կասեմ միայն, որ ամբողջ նկարահանման գործընթացի ժամանակ ջերմ և մտերմիկ մթնոլորտ է տիրել»:

Դերասանուհին տվյալ ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկի մայրիկին, ով ուսուցչուհի է և ով, ինչպես նշում է տիկին Խերանյանը, բնույթով շատ նման է իրեն.

«Մայրս էլ, ինչպես իմ մարմնավորած հերոսուհին, ուսուցչուհի էր, և հենց այդ պատճառով կերպարը կերտելիս որպես օրինակ մայրիկիս վերցրեցի: Կարող եմ ասել, որ կերպարիս հետ կապված ինքս հստակ պատկերացումներ ունեի»,- ասաց դերասանուհին:

Անդրադառնալով ֆիլմում ներգրավված երիտասարդ դերասաններին և նրանց հետ իր աշխատանքին՝ Նելլի Խերանյանը նշեց, որ հաճույքով է աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ.

 «Շատ սիրեցի բոլորին: Ինձ մոտ միայն ջերմ հիշողություններ են մնացել նրանց հետ կապված: Եվ Անի Խաչիկյանը, և ՀՏ Հայկոն, և Հայկ Պետրոսյանը շատ հաճելի, ջերմ և հոգատար երիտասարդներ էին: Այժմ էլ, երբ խոսում եմ վերջիններիս մասին, ինձ մոտ կրկին հաճելի զգացողություններ են առաջ գալիս: Հույս ունեմ, որ նրանք էլ նույն տպավորություններն են ստացել ինձանից»,- հավելեց դերասանուհին:

Բացի «Կյանք ու կռիվ» ֆիլմից, արդեն մի քանի ամիս է, ինչ Նելլի Խերանյանը նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Թաքնված սեր» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է բնավորությամբ բավական կոշտ մի կնոջ` Ելենային: Հարցին, թե ո՞րն էր էկրանային տևական դադարից հետո սերիալում կրկին նկարահանվելու պատճառը, դերասանուհին հստակեցրեց.

«Դերասանն այնպիսի մարդ է, որ երբ աշխատանք չի ունենում դժգոհում է, իսկ երբ ունենում է աշխատանք, կրկին դժգոհում է ամեն ինչից: Երբ ստացա տվյալ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը, առաջին հերթին ինձ հետաքրքրեց այն կերպարը, որին պետք է մարմնավորեի: Թեև Ելենայի կերպարն ինձ հետ որևէ զուգահեռներ չունի, ինձ բոլորովին նման չէ, բայց, այնուամենայնիվ, փորձում եմ արդարացնել բոլորի սպասելիքները»,- նշեց Նելլի Խերանյանը:

Վերջինս ավելացրեց, որ իրեն դուր են գալիս նաև սերիալում ներգրավված մյուս դերասանները, ովքեր, ըստ իրեն, պրոֆեսիոնալ մարդիկ են:

Հարցին` որքանո՞վ է ինքն իրեն հարմարավետ զգում սերիալում, Նելլի Խերանյանը պատասխանեց.

«Սերիալը մի բան է, որում անհասկանալի արագություն կա: Այդ արագությունն ամենօրյա է և վազքի նման մի բան է: Եթե դերասանը պատրաստ չէ այդ վազքին, ապա նա պարզապես չպետք է մոտենա սերիալին: Դեռ իմ ուժերն ինձ ներում են և ես կարողանում եմ այդ տեմպի մեջ աշխատել: Սերիալը, առհասարակ, շրջապտույտի պես մի բան է, որը քեզ ամբողջովին կուլ է տալիս»,- ասաց դերասանուհին` ավելացնելով.

 «Իհարկե, այդ ամենօրյա աշխատանքի, արագության մեջ շատ բաներ էլ կորցնում ենք աշխատանքային պրոցեսում, հնարավոր է երբեմն կերպարից որոշակի շեղումներ ենք ունենում, բայց դա նորմալ է: Կարծում եմ` ցանկացած դերասան ինձ հետ կհամաձայնվի»,- ասաց տիկին Խերանյանը:

Դերասանուհին պատմեց, որ մինչ «Թաքնված սեր» սերիալի առաջարկը, այլ առաջարկներ ևս եղել են, սակայն որոշակի անհամաձայնությունների պատճառով Նելլի Խերանյանը չի ընդունել դրանք:

«Եղած այդ առաջակների մեջ եղել է, որ ֆինանսական կողմն ինձ չի բավարարել, պատահել է, որ ինչ-ինչ նրբություններ ինձ դուր չեն եկել: Չեմ ցանկանում մանրամասնել, կասեմ միայն, որ սերիալում աշխատելու համար կան որոշ դրույթներ, որոնցից մի քանիսը գոնե պետք է դերասանի ցանկությամբ լինեն»,- նշեց նա` շարունակելով.

«Որևէ սերիալում նկարահանվելու համար դերասանը կամ պետք է լիովին հաճույք ստանա իր աշխատանքից, դերից կամ էլ պետք է ֆինանսական այնպիսի կողմով ապահովված լինի, որ տվյալ գումարով կարողանա ջնջել իր այդ հաճույքը: Իհարկե, այս դեպքում առաջին տարբերակն ավելի գրավիչ է: Ցանկացած դերասանի համար հաճելի է, երբ իր հերոսը կամ հերոսուհին իրեն դուր է գալիս, ըստ դրա` նա ուզում է ներկայանալ տվյալ սերիալում, քանի որ իր մարմնավորած կերպարով ասելիք ունի հեռուստադիտողին և ինքն իրեն փոխանցելու»:

Իսկ թե «Թաքնված սեր» հեռուստասերիալում իր համար առաջնայինը կերպարից հաճույք ստանալը, թե՞ ֆինանսական բավարար կողմն է, Նելլի Խերանյանը պատասխանեց.

«Այստեղ բոլոր դրույթները, որոնց մասին ես նշեցի, ներդաշնակ, համահունչ երաժշտություն են ստեղծել ինձ համար»,- ժպիտով նշեց դերասանուհին:

Զրույցի վերջում, Նելլի Խերանյանը պատմեց թատրոնի իր գործունեության մասին: Վերջինիս խոսքով` այս պահին թատրոնի աշխատանքները բուռն ընթացքի մեջ են.

«Այժմ պատրաստվում ենք մեր թատրոնի վերաբացմանը: Նոր բեմ, նոր տեխնիկա և լուսավորություն: Այս պահին բեմադրվում է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, մի խոսքով բուռն աշխատանքային գործընթաց է»,- Life.panorama.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասանուհի Նելլի Խերնայանը:

 

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սկսել են սահմանափակել հաշվեհամարներին ռուբլու մուտքագրումը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվիԳազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Ի՞նչ են հայտնաբերել գազավորված ըմպելիքներում․ ահազանգՎենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքըՀնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա․ Վենս Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Սևանում բախվել են «BMW X6»-ը և «ԶԻԼ» բեռնատարը Սպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքում Մեսսին և Սփայդերմենը. Լիոնելը նկարահանվել է MARVEL-ի հոլովակում (տեսանյութ) Թենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել «Զվարթնոցը» հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին «Մենք երբեք չենք բաժանվել». Հայկ Հովհաննիսյան Հուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու Պատերազմը երբեք չի ավարտվում․ ցանկանո՞ւմ եք ապրել, պետք է շատ ուժեղ լինեք․ Նեթանյահու Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության մեծ ներուժ կա․ Փեզեշքիանը՝ Մոդիին Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԼանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են Մոսկվան՝ թիրախում․ քաղաքի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Հայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերը Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ է Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասին