Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աստղագուշակ՝ սեպտեմբերի 3-ի համար

ԼԱՅՖ

Խոյ: Վեճերից խուսափել չի ստացվի, նամանավանդ,որ ինքներդ եք դրանք հրահրում: Մեկնաբանություններ անելիս՝ առավել նրբանկատ եղեք: Հնարավորության դեպքում հետաձգեք ղեկավարության, ազդեցիկ մարդկանց հետ կարևոր հանդիպումները, բանակցությունները:

Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, սակայն ինքներդ էլ գիտեք,որ դրանք ժամանակավոր բնույթի են և անհանգստանալ չարժե: Փորձեք լավ տրամադրություն պահպանել: Երեկոն նվիրեք ուսմանը, խուսափեք ֆիզիկական աշխատանք կատարելուց:

Ցուլ: Հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն, այն էլ՝ հակառակորդների մեղքով: Այնուամենայնիվ, այսօր լավատեսությունն ու կենսասիրությունը ձեզ չեն լքի: Կառանձնանաք նպատակասլացությամբ և վճռականությամբ, ինչը թույլ կտա հասնել ցանկացած նպատակի: Ձեր հեղինակությունը կբարձրանա: Շրջապատի մարդիկ սիրով կընդունեն ձեր բոլոր առաջարկները, կհետևեն խորհուրդներին:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ, սակայն, կարճ ժամանակում, ձեզ կհաջողվի հարթել դրանք: Այսօր ձեզ ոչինչ չի խանգարի՝ սիրելիի հետ լավ ժամանակ անցկացնոլու, կամ նոր ծանոթություններ հաստատելու հարցում:

Երկվորյակ: Այսօր հնարավոր են մի շարք տհաճ անակնկալներ: Առաջին հերթին, դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր հակված են ապավինել ներքին ձայնին, այլ ոչ թե առողջ տրամաբանությանը: Իրավիճակը ճիշտ գնահատել չի ստացվի, շատերը սեփական երևակայության զոհ կդառնան: Վնասները նվազեցնել կստացվի միայն այն դեպքում, եթե իրավիճակն այլ տեսանկյունից դիտարկեք և օբյեկտիվորեն գնահատեք: Որքան էլ զարմանալի է, այսօր օգնություն կստանաք այն մարդուց, ով բազմիցս քննադատել է ձեզ:

Հաճելի իրադարձությունները ևս բացառություն չեն: Աշխատավայրում հնարավոր են հետաքրքիր անակնկալներ: Օրվա երկրորդ կեսին ի հայտ կգան ձեզնով հետաքրքրված անձինք: Վերջիններս որքան էլ համակրելի լինեն, նրանց հետ շփումներում առավել զգույշ և ուշադիր եղեք:

Խեցգետին: Ստիպված կլինեք շատ աշխատել՝ ցանկալի արդյունքների հասնելու համար: Հակառակորդների հետ պայքարում հաղթանակ կտանեք, սակայն արդյունքում լիովի ուժասպառ կլինեք: Ղեկավարության հետ հնարավոր են լուրջ տարաձայնություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտածեն աշխատանքը փոխելու մասին: Սակայն այդ հարցում շտապել չարժե, զինվեք համբերությամբ և սպասեք հետաքրքիր առաջարկների:

Մտերիմները միշտ չէ, որ աջակցում են ձեզ, ինչը վատ կանդրադառնա հարաբերությունների վրա: Գերզգայուն Խեցգետիններն իրենց միայնակ կզգան, կմեկուսանան, ինչը բարեբախտաբար երկար չի տևի:

Առյուծ: Այսօր բոլոր գործերին շատ լուրջ եք վերաբերվում: Նման մոտեցման շնորհիվ՝ կկարողանաք խուսափել սխալներից և վրիպումներից: Ստիպված կլինենք վերադառնալ անձնական բնույթի որոշ խնդիրների: Ձեր աշխատասիրությունը, պատասխանատվության մեծ զգացումն այսօր արժանվույնս կգնահատվեն:

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ցանկալի է նվազեցնել: Խուսափեք հոգնեցուցիչ աշխատանք կատարելուց: Հետևեք ձեր սննդակարգին, նախապատվությունը տվեք օգտակար, վիտամիններով հարուստ ուտեստներին:

Կույս: Ստիպված կլինեք արագ կողմնորոշվել ստեղծված իրավիճակներում և լուծումներ գտնել: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են հետաքրքիր գործնական առաջարկներ ստանալ: Թեև դրանք անմիջապես չեն լուծի ձեր ֆինանսական խնդիրները, սակայն բավականին հեռանկարային կլինեն: Մասնագիտական հաջողությունների կհասնեք:

Ծնողների հետ հարաբերությունները լավ են, հարազատների, ընկերների,սիրելիի հետ ևս հրաշալի լեզու կգտնեք: Հնարավորություն կունենաք փոխըմբռնման հասնել այն մարդու հետ , ում հետ վերջերս գժտվել եք:

Կշեռք: Օրվա առաջին կեսին զգացմունքային դաշտն անկայուն կլինի: Ձեզ հատուկ դյուրագրգիռ վիճակը դուր չի գա մտերիմներին: Որքան էլ փորձեն հաշտեցնել ձեզ իրականության հետ, որն, ի դեպ, այնքան էլ անմխիթար չէ, ավաղ, նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Մանրուքների շուրջ հնարավոր են վեճեր, որոնց պարզաբանման համար երկար ժամանակ կպահանջվի:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցություն կզգացվի և հետզհետե ավելի կմեծանա: Հնարավորություն կունենաք պաշպանել ձեր տեսակետը, իրագործել այն ամենն, ինչը վաղուց ծրագրել էիք: Որևէ մեկից օգնություն չակնկալեք, գործեք ինքնուրույն:

Կարիճ: Այսօր բոլորի հետ վիճում եք: Տարաձայնություններ կծագեն անգամ նրանց հետ, ովքեր միշտ հասկացել ու աջակցել են ձեզ: Զիջումների չեք գնա, կշարունակեք համառորեն պնդել ձեր տեսակետը: Արդյունքում կհետաձգվեն, կամ կխափանվեն որոշ համատեղ ծրագրեր:

Մեծամասշտաբ, բարդ գործեր ձեռնարկել չարժե: Սահմանափակվեք այն խնդիրներով, որոնք պարզ են և ի վիճակի եք ավարտին հասցնել: Երեկոն խորհուրդ է տրվում նվիրել հանգստին, զբաղվեք չձանձրացնող, հետաքրքիր գործերով:

Աղեղնավոր: Օրվա զգալի մասը կվատնեք որոշ դատարկ վիճաբանությունների վրա: Ճիշտ կվարվեք և ժամանակ կխնայեք, եթե զրուցակցին որևէ բան համոզելու փոխարեն, պարզապես գործեք այնպես, ինչպես ուզում եք: Կարճ ժամանակում արդյունքներ ստանալու ակնկալիք չունենաք: Նպատակին կհասնեք երկար, սակայն ճիշտ ճանապարհով:

Այսօր որոշ իրադարձություններ կարող են խախտել մտերիմների հետ շփումներում տիրող հանգստությունը: Այդժամ փոխադարձ դժգոհությունների մեծ ալիք կբարձրանա:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսին, հնարավորինս, շատ աշխատեք: Կարող եք համոզված լինել, որ ձեր ջանքերն արժանվույնս կգնահատվեն: Թեև կլինեն որոշ դժվարություններ, միևնույն է, հանգստություն կպահպանեք և բարեկամաբար կվերաբերվեք շրջապատի մարդկանց: Ձեզ հետ շփումը հաճել է և պատահական չէ, որ անձնական և գործնական բնույթի մի շարք հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Կենսական ներուժը աստիճանաբար կիջնի: Օրվա երկրորդ կեսին կսկսեք երազել հանգստի մասին: Կհետաձգեք այն գործերը, որոնք հրատապ չեն: Այս ընթացքում ձեզ մոտ նոր մտահաղացումներ կծվեն, որոնք հետագայում կիրագործվեն:

Ջրհոս: Բարդ օր է սպասվում: Լուրջ խնդիրներ կունենաք նրանց հետ, ում ամենաշատն եք սիրում: Վխենալով էլավելի սրել իրավիճակը՝ կփորձեք զերծ մնալ անկեղծ խոստովանություններից, կթաքցնեք ձեր իրական մտքերն ու ցանկությունները, ինչն էլ, իր հերթին, խառնաշփոթի ու թյուրիմացութան առիթ կդառնա:

Մինչ շրջապատի հետ հարաբերություններ պարզելը, նախ փորձեք հասկանալ ինքներդ ձեզ: Այսօր ծագած կոնֆլիկտների մեծ մասը ոչ թե արտաքին, այլ ներքին բնույթի են: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց, այդ թվում ՝անշարժ գույք ձեռք բերելուց, ներդրումները ևս ցանկալի չեն:

Ձկներ: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անսպասելի իրադարձություններ, ինչպես մասնագիտայկան, այնպես էլ անձնական ոլորտում: Սակայն ձեզ չեք կորցնի, ցանկացած իրավիճակում արագ կկողմնորոշվեք և ճիշտ որոշումներ կկայացնեք: Դեպքերն այնքան սահուն կզարգանան,որ շրջապատին կթվա, թե ձեզ մոտ ամեն բան նախապես ծրագրված էր:

Նպատակահարմար օր է ձեր բիզնես ծրագրերը, ստեղծագործական մտահաղացումները քննարկելու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր իրենց մեջ նոր կարողություններ կբացահայտեն: Հրաշալի օր է ինքնադրսևորման համար: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Նյութի աղբյուրը` Hraparak.am 

Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում «Հայ վիրտոզներ» կրթական ծրագրի մասնակիցները` եվրոպական հեղինակավոր բեմերումՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպшնել մորը Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Երբ կավարտվի ռnւս-nւկրաինական պատերազմըՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա ԿոստանյանԵղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Հաճախակի քոր, մաշկի գունափոխում, ինչպես է զարգանում թաքնված քաղցկեղըԳազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջ100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել էԴանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Ավետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցԹրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Երևանում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքով Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան 8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում ենԻրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Մեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ 2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան