Տավուշում հակառակորդի գնդակից վիրավորված քաղաքացիական անձանց անունները հայտնի են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզում նախորդ օրը երեկոյան հակառակորդի գնդակից վիրավորված քաղաքացիական անձանց ինքնությունը հայտնի է:
Վիրավորված քաղաքացիներն են Կոթիի բնակիչներ, մայր ու որդի, 42-ամյա Նազիկ եւ 22-ամյա Ռազմիկ Թումանյանները: Նրանց վիճակը բավարար է, կյանքներին վտանգ չի սպառնում:
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ վիրավորված քաղաքացիները զբաղվում են գյուղատնտեսությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ի երեկոյան լարված իրավիճակ է եղել Տավուշի մարզում. Հակառակորդը կրակ էր բացել սահմանամերձ մոտ 20 գյուղերի ուղղությամբ: Հակառակորդի գնդակից վիրավորվել են Կոթիի երկու բնակիչներ, որոնք տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



