Երևան, 16.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«ՀԺ». Հովիկ Աբրահամյանը չի հանձնել միգալկաներով մեքենաներից մեկը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի հանձնել իրեն ուղեկցող պետական պահպանության ծառայության փարոսիկներով (միգալկաներով) մեքենաներից մեկը (նկարում): Անցած օրերին այդ մեքենան կանգնած էր Հաղթանակ զբոսայգու հարեւանությամբ գտնվող նրա առանձնատան բակում։ Վարչապետ եղած ժամանակ, երբ Աբրահամյանը տանն էր լինում եւ պատրաստվում էր դուրս գալ, նրան ուղեկցող այդ մեքենաները սովորաբար դրսում այգու հարակից տարածքում էին սպասում։

Մենք երեկ փորձեցինք կառավարությունից պաշտոնական մեկնաբանություն ստանալ, թե Հովիկ Աբրահամյանը Կարեն Կարապետյանին փոխանցե՞լ է վարչապետին ուղեկցող մեքենաները, բայց ողջ օրվա ընթացքում մեզ այդպես էլ պատասխան չտրվեց։

Հիշեցնենք, 2011թ. նոյեմբերին էլ, երբ Աբրահամյանը հրաժարական էր տվել ԱԺ նախագահի պաշտոնից, ԱԺ նախագահին ուղեկցող 2 մեքենաներից մեկը չէր հանձնել։ Այն ժամանակ մամուլում հրապարակումներ եղան, թե նա Սերժ Սարգսյանին ուղղակի խնդրել է թույլ տալ այդ մեքենան մնա իր մոտ եւ իրեն ուղեկցի:

Ավելին, այն ժամանակ, խոսվում էր, որ Աբրահամյանը գնել էր ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի թանկարժեք կրկնօրինակը, բայց արդեն՝ զրահապատ: Նա անգամ այդ մեքենայի վրա համարանիշ չէր կպցնում, որի իրավունքը ունեն ընդամենը մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Եվ երբ նա այդ եւ ուղեկցող մեքենայով հայտնվում էր փողոցում, տպավորություն էր ստեղծվում, թե ԱԺ նախագահն է անցնում:

Իհարկե, շատ դժվար է հրաժարական տալ վարչապետի պաշտոնից եւ հետագա պաշտոնավարման որեւէ հույս չունենալ: Բայց որպես այդ ամենի մխիթարանք՝ գոնե կարելի է ունենալ ուղեկցող միգալկաներով մեքենա, որ երթեւեկության մեջ գտնվողն մարդիկ տեսնեն ու հասկանան, որ անցնողը շարքային մարդ չէ:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Աբրահամյանն արդեն վերադարձել է Դուբայից, որտեղ նա մեկնել էր պաշտոնանկությունից անմիջապես հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սովորածը պետք է տարածել բազմապատկման էֆեկտով, և ամենքի դերը շատ մեծ է այդ գործընթացում. Էդմոն ՄարուքյանԻնչու է Արցախի հանձնումը մեծագույն հանցանք մեր ժողովրդի դեմ, և չի կարող որևէ կերպ արդարացվել. Ավետիք ՉալաբյանՊետության պատասխանատվությունը և արվեստագետի ազատությունը. որտե՞ղ է սահմանըԵրբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ»Կազմվել է քաղցկեղի առաջացման ռիսկը մեծացնող սննդամթերքների վարկանիշային աղյուսակՎաշինգտոնյան հուշագրի գինը․ ով է իրականում տուժում Երբ խնդիրը ճիշտ ես դնում, լուծում միշտ էլ կա. Գագիկ Ծառուկյան24 ժամ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Բուժքույրը տասնյակ հիվանդների վարակել է ՄԻԱՎ-ով և հեպատիտովԵրբ քաղաքական իշխանությունը հարձակվում է Եկեղեցու վրա Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ»Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ»Տեխնիկական միջոցների կիրառմամբ կստուգվի՝ վարորդը թմրանյութ օգտագործել է, թե ոչ. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին (տեսանյութ) Զղջման աղոթք Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ»Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ»Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ»Ռոբերտ Արզումանյանը՝ Ռոմարիոյի, Դունգայի և Լամի կողքին. The Guardian-ը ընտրում է 2025 թ. աշխարհի լավագույններին Դեղատան պահեստային հատվածում բռնկված հրդեհը մարվել է Վարդենիսի տարածաշրջանում տեղում է ձյուն. Վարդենյաց լեռնանցքում բուք է Աշխարհի 10 ամենաերկար թունելները Տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնական ընդունելություն Գազ չի լինելու Սալմոնելա, E. coli․ վտանգավոր մանրէներ է հայտնաբերվել շուկայում տարածված պելմենիների մեջ Իրանն ի սկզբանե դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքին»․ Ալի Աքբար Վելայաթի Սամվել Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության Էյնշտեյնը կրկին ճիշտ է. Աստղագետները գտել են սև անցք, որը «քաշում» է տարածություն-ժամանակն իր հետևից Կադիրովը դժգոհ է Վրաստանից Թուրքիայում անօդաչու թռչող սարք է խոցվել Առաջարկվում է երկարաձգել էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման ժամկետը Զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը․ ամփոփվել են ՀԱՊԿ երեք տարիները Վաղարշապատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու դեպք են բացահայտել Իրանում Հայաստանի դեսպանը ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականին ներկայացրել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումները Արտառոց դեպք՝ Սյունիքի մարզում Ինչ է առաջարկել Վաշինգտոնը՝ Կիևին․ Reuters Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խնդիրների 90%-ը լուծված է. ԱՄՆ պաշտոնյա Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել․ ԱԳՆ Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիր«Մոսկվայում ավելի լավ է»․ Գարիկ Մարտիրոսյանը բացատրել է՝ ինչու չի ցանկացել ապրել ԱՄՆ–ում Բանակցություններում գրանցվել է իրական առաջընթաց․ հուսով ենք՝ օրվա վերջում կհասնենք համաձայնության․ Ումերով Ինչո՞ւ է Հայաստանն օգնություն խնդրել ԵՄ–ից. ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը Անցած շաբաթ հայտնաբերվել է 355 ոչ սթափ վարորդ Լյուքսեմբուրգում Միրզոյանը կհանդիպի Քսավյե Բետելի հետ Հաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Դեկտեմբերի 16-ին և 17-ին ջուր չի լինելու Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Ավտովթար` Երևանում. կա վիրավոր