Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մտածելու երկար ժամանակ չունեի, կարելի է ասել՝ հենց հաջորդ օրը պետք է պատասխան տայի. Արփինե Իսրայելյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Արդեն հայտնի է, որ վերջերս մայրացած դերասանուհի Արփինե Իսրայելյանը համալրել է «Արմենիա» հեռուստաընկերության «Դոմինո» նախագծի դերասանական կազմը:

Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է սիթքոմում ընդգրկվելու եւ աշխատանքի հետ համատեղ փոքրիկի խնամքը կազմակերպելու մասին:

«Սիթքոմում նկարահանվելու առաջարկը ստացել եմ ռեժիսոր Հարություն Խալաֆյանի կողմից, ում հետ աշխատել էի «Ամնեզիա» հեռուստասերիալի շրջանակում: Երբ նա առաջարկեց նկարահանվել, որդիս 2.5 ամսական էլ չկար, մտածելու երկար ժամանակ էլ չունեի, կարելի է ասել՝ հենց հաջորդ օրը պետք է պատասխան տայի ու պատասխանս դրական եղավ ամուսնուս ու հարազատներիս ոգեշնչման արդյունքում: Իհարկե, հենց սկզբից պայմանավորվածություն ունեցանք, որ նկարահանումները երկրատեւ չեն լինի, որպեսզի որդուս երկար մենակ չթողնեմ»,- պատմեց դերասանուհին ու խոսեց իր կերպարի մասին.

«Անշուշտ, մինչ եթերն իրավունք չունեմ մանրամասներ հայտնել սյուժետային գծերի մասին, միայն կարող եմ ասել, որ մարմնավորում եմ Նորիկի հարազատ քրոջը, ով աշխատում է Նորիկի, Գարիկի եւ Միկայի համատեղ գրասենյակում: Հուսամ՝ հեռուստադիտողը կսիրի իմ հերոսուհուն՝ Նարեին»:

Հարցին, թե հեռուստադիտողին մշտապես դրամատիկ դերերով հայտնի դերասանուհու համար դժվար չէ՞ կատակերգական կերպար մարմնավորել, Արփինեն պատասխանեց.

«Իրականում ընկերներս ու ինձ ծանոթ մարդիկ գիտեն, որ կյանքով լեցուն, կատակասեր ու կենսուրախ մարդ եմ, ուստի կատակերգական դերով ներկայանալն ինձ դժար չէ: Իհարկե, շատ շնորհակալ եմ Հարություն Խալաֆյանից, ով իմ մեջ տեսավ ոչ միայն դրամատիկ, այլ նաեւ կատակերգական կերպարներ մարմնավորող դերասանուհու: Հուսամ, որ հեռուստադիտողը եւս ինձ կսիրի այս ժանրում»:

Անդրադառնալով երեք ամսական որդուն՝ փոքրիկ Դավիթին, Արփինեն պատմեց, որ տղան իսկ եւ իսկ հայրն է.

«Մեզ ճանաչողները որդուս շատ են նմանեցնում հայրիկին, ինքս էլ կարծում եմ, որ նա իսկապես իր հայրիկի փոքրիկ տեսակն է»,- նշեց Արփինեն ու ընդգծեց՝ կյանքը փոխվել է մայր դառնալուց հետո.

«Ինձ համար ոչ միայն կյանքն, այլեւ մոլորակն է ամբողջովին փոխվել տղայիս ծնունդից հետո: Հիմա սկսել եմ ավելի արժեւորել կյանքը, ունեցածս երջանկությունն ու ինձ տրված պարգեւը»,- նշեց նա:

Իսկ վերջում հետաքրքրվելով, թե ով է օգնում փոքրիկի խնամքի հարցում, հատկապես, երբ Արփինեն նկարահանումների է, դերասանուհին նկատեց.

«Ինչպես նշեցի՝ նկարահանումներս երկարատեւ չեն, շաբաթվա մեջ ընդամենը մի քանի օր է՝ մի քանի ժամով: Այնուամենայնիվ, այդ մի քանի ժամն էլ երկար է թվում, հատկապես սկզբում թե ինձ, թե տղայիս համար դժվար էր: Սարսափելի է, երբ գալիս եմ տուն, իսկ նա քնած է լինում, այդ ժամանակ ուզում եմ գրկել նրան, բայց ստիպված եմ լինում կարոտով սպասել, թե երբ է արթնանալու: Ինչ վերաբերվում է օգնողներին՝ մայրս ու սկեսուրս իմ օգնականներն են, բայց քանի որ նրանք եւս աշխատում են, հաճախ ինձ օգնության է հասնում ընկերուհուս մայրը: Այնպես որ, Դավիթի տատիկները մեզ մենակ չեն թողնում»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն Հարրի