Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի գնդացիր. արձակել է ավելի քան 450 կրակոց. ԼՂՀ ՊԲ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց: ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր /40 կրակոց/:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



