Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եթե «Իսկանդեր» ունենք, դա չի նշանակում, որ թշնամու դիպուկահարը չի կրակի մեր դիրքապահի վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, իրավաբան Արթուր Ղազինյանն օրերս հայտարարել էր, թե Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը շոու էր, իսկ «Իսկանդերն» ու «Սկադը» երբեք չեն կրակի։

Այս կապակցությամբ մենք զրուցեցինք «Ռազմինֆո» մասնագիտական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի հետ։

–Պնդումը, թե «Սկադ» կամ «Իսկանդեր», կամ թեկուզ «Սմերչ», «Տոչկա» հրթիռային միջոցները հնարավոր չէ կիրառել, միֆ է, իրականում չկա այդպիսի բան, որովհետև դրանք զանգվածային ոչնչացման զենքեր չեն, թեպետ հնարավոր է, օրինակ, միջուկային մարտագլխիկ ունենան։ Հայաստանը նման միջուկային զենք չունի։ 

Մեր զինանոցում եղած հրթիռների տարբերակները սովորական սպառազինություններ են՝ ըստ էության։ Հզոր են, բայց զանգվածային ոչնչացման զենքեր չեն։ Դրանք կիրառվելու են հակառակորդի հրամանատարական կետերը, զորքի խոշոր կուտակումները, հաղորդակցության կարևոր հանգույցները, օրինակ, օդանավակայանները, կամուրջները, զորամասերը խոցելու համար։ Օրինակ, «ԻսկանդԵրը» իդեալական զենք է Նախիջևանի տարածքում եղած Ադրբեջանի ԶՈՒ-ի, «Սմերչ» տիպի համազարկային համակարգերը ոչնչացնելու համար։ 

Այս տիպի հրթիռները շատ կոնկրետ թիրախներ խոցելու համար են։ Օրինակ, Ռուսաստանը ներկայումս կիրառում է նման տիպի հրթիռներ Սիրիայում թիրախներ խոցելու համար։

Ինչ վերաբերում է բնակչության վրա նմանատիպ զենքերից կրակելուն, ապա չենք կարող ասել, թե Ադրբեջանի ղեկավարության մտքով ինչ կանցնի, բայց եթե հակառակորդը որոշի մեր   բնակչության  վրա  նմանատիպ սպառազինություն կիրառել, բնականաբար միանգամից՝ առանց վւսրւսնելու, պատասխան հարվածներ՝ հատուցման հարվածներ են հասցվելու հակառակորդին։ Նա դրա մասին շատ լավ գիտի։ Այսինքն՝ հակառակորդը շատ հուսահատ իրավիճակում պետք է լինի այդ տիպի սպառազինությունն          ընդդեմ բնակչության կիրառելու համար։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն տեսակետը, որ ՚Իսկանդերի՛ առկայությունը ՀՀ ԶՈՒ-ի սպառազինության մեջ չի կարող սանձազերծել Ադրբեջանի ռազմական նկրտումները։

-Ցանկացած զենք, ամեն տիպի   սպառազինություն   ունի   իր կիրառման հարթությունները։

Կոպիտ ասած, եթե տանը գնդացիր ունեմ չի նշանակում, որ փողոցում ինչ-որ մեկը ինձ բռունցքով չի հարվածի։ Դրանք տարբեր մակարդակի բաներ են։ «Իսկանդեր» կամ այս տիպի հրթիռ ունենալը հակառակորդին հուշում է, որ այս թիրախները մենք խոցելու հնարավորություն ունենք կոնկրետ տարածքում։

 Ըստ այդմ Եթե «Սմերչը» կարող էր մեզ սպառնալ Նախիջևանի տարածքից, մենք հակառակորդին բացատրում ենք «Իսկանդեր» ցուցադրելով, որ այդ «Սմերչի» կայանները ոչնչացվելու են։ Դա չի նշանակում, որ թշնամու դիպուկահարը չի կրակի մեր դիրքապահի վրա։ Դրանք շատ տարբեր մակարդակներ են՝ մեկը մյուսի հետ կապ չունեն։

 Եթե հակառակորդի դիպուկահարը կրակեց, ոչ ոք նրան «Իսկանդերի» հրթիռով չի ոչնչացնելու։ Դրանք խիստ անհամարժեք գործողություններ կլինեն։ Դա նույնը կլինի, Եթե գնդացիրով ընկնենք ճանճի հետևից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա Հովսեփյան