Բարաք Օբաման մոռացել է Չինաստանի մասին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին վերաբերող իր ելույթում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ճապոնիայի կապիտուլյացիայի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի կապակցությամբ իր ելույթում մոռացել է նշել Չինաստանը նացիստների դեմ պայքարում: Նա միայն նշել է տարած հաղթանակում «դաշնակիցների դերը», և ընդգծել է, որ պատերազմի ավարտը սկիզբ է դրել ամերիկա-ճապոնական հարաբերությունների նոր դարաշրջանին. փոխանցում է РЕН ТВ-ն:
«Վերջին 70 տարվա ընթացքում երկու երկրի միջև հարաբերությունները դարձել են դիվանագիտության ուժի օրինակ. նախկին թշնամիները դարձել են ամուր դաշնակիցներ, որոնք համատեղ ուժերով առաջ են տանում համընդհանուր շահերն ու արժեքներն Ասիայում և ամբողջ աշխարհում»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Դրա հետ մեկտեղ, Պեկինում տեղի կունենա մեծածավալ շքերթ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի և Ճապոնիայի հետ պատերազմում Չինաստանի հաղթանակի առթիվ: ԱՄՆ-ի և Ճապոնիայի ներկայացուցիչները հրաժարվել են Չինաստանում անցկացվելիք տոնակատարություններին մասնակցելուց:



