Մխիթարյանը չի մասնակցի «Զարյա»-ի դեմ խաղին. Մոուրինյո
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում չի մասնակցի Եվրոպայի լիգայի շրջանակում կայանալիք ուկրաինական «Զարյա»-ի դեմ հանդիպմանը, որը կայանալու է սեպտեմբերի 29-ին:Վկայակոչելով մանչեսթերյան ակումբի թվիթերյան էջը, այդ մասի ն հայտարարել է անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է թիմի հետ այսօրվա առավոտյան մարզմանը, սակայն վաղը երեկոյան խաղադաշտ դուրս չի գա, քանի որ շարունակում է ապաքինվել ազդրի վնասվածքից հետո»,- ասել է Ժոզե Մոուրինյոն:
Հանդիպումը կայանալու Երևանի ժամանակով 23:05-ին:
Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գալիս սեպտեմբերի 10-ից, քանի որ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում նրա վնասվածքը կրկնվել էր։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



