Թուրքիայում հեղաշրջումից հետո զանգվածային ձերբակալությունների հետ կապված դատարանների պակաս է զգացվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան կարող է դատարանի նոր շենքերի կառուցման կարիք ունենալ, որպեսզի հազարավոր նոր դատավարություններ իրականացնի, հայտնել է երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, հայտնում է BBC-ն:.
«Մենք դատարանների նոր շենքեր կկառուցենք, եթե անհրաժեշտ լինի», - ասել է արդարադատության նախարարը` ճշտելով, որ մեկ նոր դատարան արդեն կառուցվում է Անկարայի մերձակայքում` Սինկան քաղաքում: Միաժամանակ նա հավելել է, որ չի սպասում զանգվածային դատական գործընթացներ` «հազարավոր փաստաբաններով»:
Արդարադատության փոխնախարարի հայտարարությունը հնչել է ամբողջ երկրում նոր ձերբակալությունների ֆոնին, որոնց հետեւանքով հուլիսի 15-ի հեղաշրջյման փորձի կասկածով կալանքի առնվածների թիվը հասել է 32 հազարի:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



