ՕՊԵԿ անդամները պայմանավորվել են սառեցնել նավթի արդյունահանումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕՊԵԿ անդամները Ալժիրում Էներգետիկ միջազգային ֆորումի շրջանակում պայմանավորվել են սառեցնել նավթի արդյունահանումը օրական 32.5 մլն բարելի մակարդակի վրա, հայտնում է Reuters–ը վկայակոչելով ՕՊԵԿ-ում իր երկու աղբյուրները:
Նավթարդյունահանման մակարդակի սահմանափակման մասին պաշտոնական համաձայնագիրը կկնքվի ՕՊԵԿ ներկայացուցիչների պաշտոնական հանդիպման ժամանակ նոյեմբերի 30-ին Վիեննայում: Հիմա նավթարդյունահանման գլոբալ մակարդակը օրական 33.24 մլն բարել է կազմում, հայտնում է DW–ը:
Էներգակիրների արդյունահանման մակարդակը յուրաքանչյուր երկրի համար առանձին համաձայնացնելուց ու համաձայնագիրը ստորագրելուց հետո ՕՊԵԿ-ը մտադիր է քննարկել համապատասխան միջոցառումները նավթարդյունահանող պետությունների հետ, որոնք կազմակերպության անդամ չեն, օրինակ Ռուսաստանի:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



